Բարձունքի հաղթահարում՝ դեպի Դավալվասար

18234268

Նախագծի մասնակիցներն են՝  Միջին դպրոցի սովորողներ

Ժամը՝ 9:00-15:30

 

Նախատեսվում է ճամփորդություն, վերելք դեպի Դավալվա սար

Դավալվա սարը (գյուղացիներ անվանում են նաև ,,Մստոյի սար,,) գտնվում է Արարատի մարզ գյուղ Արարատում: Տասնամյակներ առաջ սարի ստորոտում ,ջրամբար է եղել,որի միջոցով խմելու ջուր են մատակարարել գյուղացիներին:Սարի վրա կան  քարանձավներ , որոնք թաքստոց են հանդիսացել պատերազմական տարիներին:Գագաթին կա կիսակառույց մի մատուռ:

Այցելություն  տեղի եկեղեցի

Ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան

Նպատակը՝

  • Սովորողների հայրենագիտական,  աշխարհագրական, Հայոց պատմության, ստեղծագործական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
  • Սերմերի հավաքում
  • Շրջակա միջավայրը մաքրել  թափոններից և աղբից
  • Շրջակա բույսերի և կենդանիների ծանոթացում
  • դեղաբույսերի հավաք
  • Մաթեմատիկական հաշվարկներ ճանապարհին

  • Սերմերի տարածման եղանականների,ձևավորված հարմարանքների ուսումնասիրում

  • Տարածքում,  ինչ տեսակի բույսեր-դեղաբույսեր և կեդանիներ կան։

Ճամփորդությանանհրաժեշտպարագաներ՝ եղեք թեթև խուրջինով՝ ջուր, բրդուճներ, լավ տրամադրությամբ:

  • տաք հագուստ

  • հարմար կոշիկներ

  • արևապաշտպան գլխարկ

  • թեթև խուրջինով

  • ջուր, բրդուճներ

  • աղբի տոպրակներ և ձեռնոցներ

  • սնունդ և ջուր

  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ

  • լավ տրամադրությամբ

  • տոպրակներ սերմերի համար

  • լուսացույց (ֆանարիկ)

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած գիտելիքները ճամբորդության մասին՝ տպավորությունները,նոր գիտելիքների իմացությունը և վերջնական արդյունքները լուսաբանում են բլոգներում։

 

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր