Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում-գնահատում

Գնահատում

Ուսումնական ծրագիր

Երրորդ խումբ

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Գնահատվում են այն ժամանակ, երբ գնահատվելու համար արված ինչ- որ բան կա, գնահատելը չի նշանակում պարտադիր թվանշանով ցույց տալ, գնահատել կարելի է վերաբ երմունքով, խոքով, պահվածքով:

  • ո՞վ է գնահատում

Սովորողին գնահատում է դասավանդողը, իսկ ընդհանրապես բոլորը գնահատում են և գնահատվում են:

  • ի՞նչն են գնահատում

Կատարված աշխատանքը, դրված նպատակի հաջողված լինելը:

  • ինչպե՞ս են գնահատում

Առարկայակն դասավանդողի ստեղծած չափորոշչի:

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Լավ նյութ է.

Գնահատական տալը բոլոր դեպքերում ճիշտ է , որովհետև խրախուսում է սովորղին, իսկ գնահատանիշը նշանակելը համարումեմ սխալ , որովհետև սովրողներին տանում է մեխանիկական կրթության: Գնահատականը և գնահատանիշը դրամք այլ բաներ են:

Գնահատելը բոլոր դեպքերում ճիշտ է , բայց ոչ միայն հաջողվածը, պետք է գնահատել՝ խրախուսել նաև չհաջողվածը, որպեսի հասցնել հաջողության:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Կարելի է գնահատել վերաբերմունքով, գովեստի խոսքերով, հայացքով և նշելով ճիշտ և լավը , որ սովորողի մոտ կենտրոնացումը լինի իր կատարած աշխատանքի ճիշտ կողմի վրա , այլ ոչ թե մատնացույց անել սխալը և կենտրոնացնել սխալի վրա:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման գործընթացի սկզբունքները կարող են լինլ տարբեր, հաջողված մեթոդը նա կլինի , որը ուսոմնառության մեջ գործածելիս ,,նպատակ,, դաշտը հաջողված կլինի : Չի կարելի Ֆիզկուլտուրա քննության ժամանակ իմեկ որոշված չափորոշիչով գնահատել բոլորին , քանի որ սավորողների մոտ տարբեր են ֆիզիկական տվյալները, քննությունը պետք է անցկացվի յուրաքանչյուր սովորողի համար առանձին մշակված չափորոշիչով: Յուրաքանչյուր սովորողի չափորոշիչը պետք է կազմվի դեռ առաջին դասարանից աճի բնութագրի կազման ժամանակ:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային: 

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):

·       Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:

· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:

·  Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:

· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:

·    Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: 

Նյութ

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

Գիտելիքը այն ինֆորմացիան է , որը սովորողը ստացել է դասավանդողի օգնությամբ կամ ինքնակրթության ժամանակ:

2) հմտություն.

Սովորողը հմտությունը ձեռք է բերում ստացած գիտելիքը գործնականում կիրառելու և արդյունիքի հասնելու շնորհիվ:

3) դիրքորոշում.

Կարշիկ, տեսանկյուն ունենալու և դա արտահայտելու նուրբ արվեստ:

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Նյութի աղբյուր


VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

12. Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը նպատակաուղղված է ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորմանը, ներկայացված է բովանդակության բաղադրիչներով, ուսումնական բնագավառներով և որոշակիացվում է ուսումնական առարկաների ծրագրերում: Հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը սահմանվում է ըստ կրթական ծրագրերի աստիճանների՝ ուսումնական բնագավառների ուղղվածությանը համապատասխան առարկայական չափորոշիչների, ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական ու գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Սովորողը ուսուցչի օգնությամբ պետք է նաև սեփական գիտակցությամբ գա նրան, որ կարողանա նաև ինքնակրթությամբ զարգացնի սեփական անձը:

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

Այս հատվածում նորությւոնը վերջին նախադասությունն է:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

4-րդ դասարանի սովորողը պետք է իմանա

  • Պատկերացում կազմի և հետևի սեփական հիգիենային:
  • տարածության մեջ ճիշտ կողմնորոշվել
  • լսել, հասկանալ, պատասխանել հարցերին
  • կարողանա խոսել իր մասին՝ ընտանիք, նախասիրություն, ընկերների և այլն
  • արտահայտի իր կարծիքը

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

  • վերնագիր
  • որոշակի տեղեկատվություն
  • բովանդակություն
  • մասնակիցներ՝
  • իրականացման տևողությունը
  • նպատակը
  • խնդիրները
  • ընթացքը
  • անհարժեշտ գործիքներ
  • ակնկալիքներ,
  •  արդյունք /ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր/
  • ամփոփում /ձեռք բերած կարողություն, հմտություն, ձախողում/

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Գնահատվում է նախագծի վերջում ,,նպատակ,, դաշտում նշված կետերի ստացված արդյունքը:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը
  • դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր