«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐ- Քոլեջ

Ծրագիրը նախատեսված է միջին մասնագիտական կրթական ծրագրի հիմնական կրթության առաջին կուրսերի համար

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրը նախատեսված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի հիմնական կրթության առաջին կուրսի ուսանողների համար։
Ծրագրի նպատակն է․

  • բնության մեջ և լաբորատոր պայմաններում դիտարկել, նկարագրել, համեմատել, համադրել  բնական օբյեկտները և եզրահանգումներ կատարել
  • Ճամփորդությունների ժամանակ միջավայրում ճիշտ կողմնորոշվել
  • Կենդանի բնության և կենդանիների մասին խնամքով վերաբերվելու հատկության ձևավորում
  • Աղբի վերամշակման հիմնախնդիրների ուսունասիրություն և լուծումներ առաջ բերելու կարողություններ
  • Բնապահպանական ոլորտում ակտիվ կազմակերպությունների և անհատների հետ համագործակցելու կարողությունների ձևավորում
  • անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցված աշխատանքների մեջ անկաշկանդ ներառում։
  • Սվորողի ինքնակազմակերպվելու կարողություն


ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Կենսաբանանության դասընթացի ուսումնասիրության  պարտադիր պայման է նաև կենսաբանական խնդիրների լուծման մեթոդիկայի յուրացումը
  • Մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար խիստ անհրաժեշտ են նաև ուսումնական ճամփորդությունները, կիրառական կեսաբանության հիմնարկների հետ ծանոթանալու համար
  • բացի առարկայական ծրագրի յուրացումից, ուսումնասիրությունից, Քոլեջի սովորողները պարտավոր են ծանոթանալու, իրենց մակարդակին համապատասխան, կեսաբանության նոր ուղղությունների, հայտնագործությունների հետ և նոր , առայժմ մշակման փուլում գտնվող, տեսություններին:
  • Այս ամենը՝
  • հետազոտություններ
  • փորձեր
  • ուսումնական նյութերի ստեղծում
  • Քոլեջի կայքում  նյութերի տեղադրում
  • ուսումնական ճամփորդությունների վերլուծումը
  • Հանրապետության այլ դրոցներում այլընտրաքային ուսուցումը տարածելու փորձը
  • Համագործակցություն բնապահպանության բնագավառում ակտիվ անհատների և կազմակերպությունների հետ․
  • ուսուցման արդյունավետ մեթոդներից է նաև նախագծային ուսուցումը,որը հիմնված է առարկայական ծրագրերի վրա,կազմված է հաշվի առնելով տվյալ խնդրի արդիականությունը:
  • նախագծերը կարող են լինել տեղեկատվական, փորձարարական, միջառարկայական և այլն
  • ամեն աշակերտ ընտրում է այն նախագիծը, որը առավել հետաքրքիր և հոգեհարազատ է համարում, հաշվի առնելով նաև դասավադողի խորհուրդները
  • նախագծային աշխատանքների վերջնական արդյունքները նույնպես տեղադրվում են բլոգներում
  •   բնական օբյեկտները և եզրահանգումներ կատարել
  • պլանավորել և իրականացնել  փորձեր, գրանցել դիտարկումները, դրանք համակարգել աղյուսակների, գրաֆիկների, գծապատկերների տեսքով, մեկնաբանել ստացված արդյունքները,
  • գիտակցել  տարբեր բնույթի  հիմնախնդիրների  կարևորությունը, տեսնել էկոլոգիակսն խնդիրների  օրինակները Հայաստանում:
  • կարծիք հայտնի  այս կամ երևույթի մասին, փաստերով հիմնավորելով այն
  • բնագիտական հիմնախնդիրների վերաբերյալ գիտահանրամատչելի գրականությունից, տեխեկատվական   տեխնոլոգիաներից  օգտվել
  • խմբում աշխատել և համագործակցել
  • սեփական առողջության մասին հոգ տանել
  • պատասխանատվություն կրել բնության նկատմամբ և սեփական արարքների նկատմամբ,մերժի բնության նկատմամբ սպառոխական  վերաբերմունքը:

Ուսումնական գործունեության  տեսակներն  առարկայի ուսուցման ընթացքում

Կախված դասի թեմայից,առկա հնարավորություններից    կարող է ընտրվել  ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.

  • նոր նյութի բացատրում, լուսաբանում, հմտությունների, ունակությունների և կարոխությունների հայտորոշիչ, ընթացիկ և ամփոփիչ ստուգումներ, գիտելիքների ամրապնդում, առաջադրանքների  նախապատրաստում,
  • լաբորատոր  և գործնական աշխատանքներ, կենդանի օրգանիզմների նկարագրում, դիտարկում, չափում, սարքերի օգտագործում, հետազոտությունների և դրանց արդյունքների նկարագրում, մանրապատրաստուկների պատրաստում, մանրադիտակով դիտում և նկարագրում, փորձերի պլանավորում և իրականացում
  • էքսկուրսիաներ դեպի կենդանաբանական այգի, բուսաբանական այգի, սելեկցիոնկայան, գիտահետազոտական ինստիտուտ, արգելոցներ
  • աշխատանք դպրոցի բակային տարածքներում
  • սենյակային բույսերի խնամում
  • նոր տեխնոլոգիաների , համակարգչային ծրագրերի օգտագործում,
  • նկարների, ֆիլմերի ցուցադրում և քննարկում
  • վիկտորինաների, խաղերի, մրցույթների, բանավեճերի, հանդեսների անցկացում,
  • :

   ԹԵՄԱՆԵՐ

  • Կենդանի համակարգերի կազմավորվածության ընդհանուր 
    օրինաչափություններ

Թեմա 1. Կենդանի նյութի քիմիական կազմավորվածությունը(3 ժամ)

Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնող անօրգանական տարրերի և միացությունները: Օրգանական նյութեր. կենսաբանական պոլիմերներ: Սպիտակուցներ, դրանց հատկությունները և ֆունկցիաները: Ածխաջրեր, ճարպեր, լիպիդներ, դրանց բազմազանությունը և ֆունկցիաները: Նուկլեինաթթուներ և դրանց ֆունկցիաները:

Կրթական հիմնական խնդիրները.

հիմնավորել բնության միասնության մասին գաղափարը,

ձևավորել գիտելիքներ կենսաբանական պոլիմերների, նրանց հատկությունների և ֆունկցիաների մասին:

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի ֆիզիկական հատկությունների որոշում, միա-երկ- և բազմաշաքարների ֆիզիկական հատկությունների տարբերությունները: Սպիտակուցների և ածխաջրերի քանակական որոշումը:

Թեմա 2. Նյութերի փոխանակությունը և էներգիայի փոխակերպումները

    Նյութերի փոխանակությունը և էներգիայի փոխակերպումը բջջում: Պլաստիկ փոխանակություն: Սպիտակուցի կենսասինթեզ: Էներգիայի փոխանակություն: Ավտոտրոֆ օրգանիզմների. ֆոտոսինթեզ, քեմոսինթեզ: Հետերոտրոֆ օրգանիզմներ:

Կրթական հիմնական խնդիրները.

խորացնել կենդանի համակարգերում տեղի ունեցող նյութերի փոխանակության և էներգիայի փոխակերպումների մասին ունեցած գիտելիքները,

ձևավորել սպիտակուցի կենսասինթեզը և ֆոտոսինթեզը հասկանալու կարողություն,

ծանոթացնել էներգիական փոխանակության փուլերի հետ,

զարգացնել ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմների առանձնահատկությունների մասին ունեցած գիտելիքները:

Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

իմանալ կենդանի օրգանիզմների նյութափոխանակության,  նյութափոխանակության ավտոտրոֆ և հետերոտրոֆ տիպերի մասին,

ծանոթ լինել սպիտակուցի կենսասինթեզին,

իմանալ ֆոտոսինթեզի, էներգիական փոխանակության փուլերը,

կարողանալ նկարագրելտարբեր կենդանի օրգանիզմների գրգռականության ձևերը:

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում, ցուցապաստառների,մոդելների վրա նշել բջջի օրգանոիդները և բնութագրել դրանց ֆունկցիաները: Ռեֆերատային ուսուցում: Թեստային աշխատանք:

Թեմա 3. բջջային կազմավորվածության ընդհանուր սկզբունքները

    Բջիջը որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գոռծառական միավոր: Նախակորիզավոր բջիջ: Կորիզավոր բջջի կառուցվածքը: Բջջաթաղանթ, բջջային մեմբրաններ: Ցիտոպլազման և բջջի հիմնական օրգանոիդները: Կորիզի կառուցվածքը և գոռծառույթները:

Քրոմոսոմների կառուցվածքը: Բջջի բաժանումը` միտոզ: Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:

Կրթական հիմնական խնդիրները.

Խորացնել գիտելիքները բջջի որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային միավորի մասին,

ծանոթացնել օրգանիզմների կառուցվածքային բջջային տեսությանը,

ձևավորել գիտելիքներ բջջի ցիտոպլազմային, հիմնական օրգանոիդների, կորիզի և քրոմոսոմների պրոկարիոտիկ բջիջների մասին,

ծանոթացնել էուկարիոտիկ բջջի բաժանման` միտոզի հետ,

ձևավորել բակտերիաների նշանակությունը մեկնաբանելու կարողություն, առօրյա կյանքում հանդիպող բակտերիաների կողմից հարուցվող հիվանդություններից պաշտպանվելու ունակություն:

Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

Իմանալ բջջի հիմնական բաղադրամասերը, կորիզի կառուցվածքն ու ֆունկցիաները,

կարողանալ նկարագրել միտոզի փուլերը ու ծանոթ լինել միտոզի կենսաբանական նշանակությանը,

իմանալ պրոկարիոտիկ բջիջների և կյանքի ոչ բջջային ձևերի` վիրուսների մասին,

կարողանալ բերել պրոկարիոտիկ բջիջների օրինակներ և նշել նրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում:

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում,

Կաթնաթթվային բակտերիաներով կատարել փորձեր:

Թեստային աշխատանք:

Թեմա 4. Օրգանիզմների բազմացումն ու անհատական զարգացումը

Օրգանիզմների բազմացման ձևերը: Բույսերի և կենդանիների անսեռ բազմացումը: Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը: Սեռական բջջիջների առաջացումը, մեյոզ: Բեղմնավորում:

Օրգանիզմների անհատական զարգացումը: Սաղմնային զարգացման շրջան, հետսաղմնային զարգացման շրջան: Միջավայրի գործոնների ազդեցությունը օրգանիզմների զարգացման վրա:

Կրթական հիմնական խնդիրները.

Խորացնել սովորողների գիտելիքները օրգանիզմների բազմացման ձևերի անհատական զարգացման սաղմնային և հետսաղմնային շրջանների մասին,

տալ նախնական տեղեկություններ մեյոզի մասին,

ձևավորել միտոզիև մեյոզի  արդյունքները համեմատելու, անսեռ և սեռակիան բազմացման նշանակությունը բացատրելու  կարողություն

ձևավորել արտաքին միջավայրի ազդեցությունն օրգանիզմի զարգացման վրա ունեցած ազդեցությունը պարզաբանելու  կարողություն:

Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

Իմանալօրգանիզմների բազմացման ձևերը,

կարողանալ համեմատելմիտոզի և մեյոզի արդյունքները, բացատրել անսեռ և սեռտական բազմացման նշանակությունը,

իմանալ օրգանիզմի անհատական զարգացմանսաղմնայինև հետսաղմնային շրջանների մասին,

ծանոթ լինել միջավայրի գործոնների ազդեցությանն օրգանիզմների զարգացման վրա:

                    Թեմա 5.    Ժառանգականություն և փոփոխականություն

             Հատկանիշների ժառանգման օրինաչափություններ

  • Գենետիկայի հիմնական հասկացությունները: Գ.Մենդելի հատկանիշների ժառանգման ուսումնասիրման հիբրիդոլոգիական մեթոդը:
  • Միահիբրիդ խաչասերում:
  • Մենդելի առաջին օրենքը(հիբրիդային առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքը):
  • Մենդելի երկրորդ օրենքը, դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ, ոչ լրիվ դոմինանտություն, հոմոզիգոտ և հետերոզիգոտ օրգանիզմներ, գենոտիպ և ֆենոտիպ:
  •  Գամետների մաքրության օրենքը:
  • Սեռի գենետիկա:
  • Սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում:
  • Ժառանգական հիվանդություններ:

             Թեմա 6. Փոփոխականություն օրինաչափություններ

  • Ժառանգական փոփոխականություն. մուտացիա, մուտացիաների պատճառները և հաճախականությունը, մուտածին գործոններ, մուտացիաների նշանակությունն օրգանիզմների կենսունակության համար:
  • Ոչ ժառանգական (ֆենոտիպային) փոփոխականություն: Շրջակամիջավայրի դերը հատկությունների և հատկանիշների զարգացման և դրսևորման վրա:

     Թեմա 7. Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների սելեկցիա

  • Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների սելեկցիա:
  • Բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդները:

Կրթական հիմնական խնդիրները.

  • Ծանոթացնել գենետիկայի հիմնական հասկացությունների հետ,
  • ձևավորել պատկերացումներ ժառանգականության նյութական հիմքերի և ժառանգականությանփոխանցման ուղիների մասին,
  • ծանոթացնել գենետիկայի ուսումնասիրման տեսական և գործնականմեթոդներին,
  • ձևավորել մարդու առողջության վրա մուտածին գործոնների ունեցած բացասական ազդեցության հետևանքները բացատրելու կարողություն,
  • ձևավորել մարդու առողջութևան վրա շրջակա միջավայրի աղտոտվածության և վնասակար սովորություննե և ունեցած բացասական հետրանքները տեսնելու և բացատրելու կարողություն,
  • ծանոթացնել բույսերի, կենդանիրների և միկրոօրգանիզմների սելեկցիայի հետ,
  • զարգացնել խնդիրներ լուծելու կարողություն:

Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.

  • Իմանալ Գ.Մենդելի կողմից բացահայտված հատկանիշների ժառանգման օրինաչափությունները,
  • Կարողանա սահմանեոլ <<ժառանգականություն>>, <<փոթոխականություն>>, <<մուտացիա>>, <<ֆենոտիպ>>, <<գենոտիպ>>, <<հիբրիդ>> հասկացությունները
  • Իմանալ ժառանգական փոփոխականության ձևերի և ոչ ժառանգական փոփոխականության մասին
  • Կարողանալ լուծել գենետիկական խնդիրներ
  • Իմանալ ժառանգական հիվանդությունները և դրանց առաջացման պատճառները
  • Իմանալ օրգանիզմների սելեկցիայի մասին

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

  • Գենետիկական խնդիրների լուծում, շրջակա միջավայրում մուտածին աղբյուրների բացահայտում, սենյակային  բույսերի վրա  փոփոխականության  փորձերի  անցկացում:
  • ՏՀՏ-ի կիրառում.
  • Ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկությունների հավաքում:
  • Ուսումնափորձարարական հոխամասում բույսերի խաչասերման արդյունքների ուսումնասիություն:

Թեմա 8. Օրգանական աշխարհի զարգացման ընդհանուր

օրինաչափությունները

  • Էվոլյուցիայի գործոնները: Պոպուլիացիան որպես էվոլյուցիայի միավոր: Գենետիկական փոփոխությունները բնական պոպուլյացիաներում: Բնական
  • ընտրությունը որպես Էվոլյուցիայի շարժիչ ուժ: Օրգանիզմների հարմարվածությունը:

Թեմա 9. Կյանքի ծագումը և զարգացումը երկրի վրա

  • Կյանքի ծագման մասին ժամանակակից պատկերացումները:
  • Կյանքի զարգացման սկզբնական փուլերը:
  • Կյանքի զարգացումը երկրի վրա:

Բազմաբջիջ օրգանիզմների զարգացման էվոլյուցիա:

Մարդու ծագման մասին տարբեր հայացքների զարգացումը:

Կրթական հիմնական խնդիրները.

• ծանոթացնել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի, Դարվինի էվոլյուցիոն

տեսության, էվոլյուցիայի շարժիչ ուժերի մասին պատկերացումներին,

• գիտելիքներ հաղորդել տեսակի, նրա չափանիշների, պոպուլյացիայի, միկրո և

մակրոէվոլյուցիայի վերաբերյալ,

• ծանոթացնել կյանքի ծագման սկզբնական փուլերի և երկրի վրա կյանքի

զարգացման հետ,

• ձևավորել պատկերացումներ օրգանական աշխարհի միասնական ծագման

վերաբերյալ,

• ձևավորել պատկերացումներ մարդու ծագման և էվոլյուցիայի վերաբերյալ :

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

Տեսակի առանձնյակների նկարագրում ըստ մորֆոլոգիական չափանիշների,

նույն տեսակին պատկանող առանձնյակների փոփոխականության ուսումնասիրում :

Թեստային աշխատանք

Թեմա 10. Երկրի վրա կյանքի կազմավորվածության սկզբունքները

  • Գաղափար կենսոլորտի մասին:
  • Կենսոլորտի կառուցվածքն ու ֆունկցիաները:
  • Կենսոլորտի բաղադրիչները, կենդանի նյութ:
  • Նյութերի շրջապտույտը բնության մեջ:

Կրթական հիմնական խնդիրները

• ձևավորել գիտելիքներ կենսոլորտի մասին, որպես գլոբալ էկոհամակարգի,,

• ծանոթացնել կենսոլորտի բաղադրամասերին, մեկնաբանել կենդանի նյութի

դերը կենսոլորտում:

Թեմա 11.Օրգանիզմի և կենսամիջավայրի փոխհարաբերությունները

  • Էկոլոգիան որպես գիտություն:
  • Կենդանի օրգանիզմների բնական համակեցություններ:
  • Կենսացենոզներ, դրանց տեսակային բազմազանությունը:
  • Կենսաերկրացենոզներ, դրանց բաղադրիչները: Միջավայրի ոչ կենսական գործոնների (ջերմություն, լույս, խոնավություն և այլն )
  • նշանակությունը կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար:
  • Միջավայրի կենսական գործոնները: Սնման շղթաներ:
  • Էներգիայի, կենսազանգվածի և թվաքանակի էկոլոգիական բուրգ:
  • Օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:

Կրթական հիմնական խնդիրները.

ձևավորել էկոլոգիական գիտելիքներ, ձևավորել էկոլոգիական գիտելիքներ,

• ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդե ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդեցությունը օրգանիզմների կենսագործունեության վրա հասկանալու կարողություն,

• ներկայացնել օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:

Գործնական աշխատանքներ.

սննդային շղթայի և թվաքանակի էկոլոգիական բուրգի վերաբերյալ խնդիրների լուծում :

Թեմա 12. Բնության պահպանություն

  • Բնական պաշարներ և դրանց օգտագործումը:
  • Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ:
  • Բնության պահպանում և արդյունավետ բնօգտագործում:
  • Բնական ռեսուրսների պահպանությունը, որպես բնության կայուն զարգացման հիմք: Բնության պահպանման օրենսդրական հիմքերը:

Կրթական հիմնական խնդիրները.

• ամբողջացնել սովորողների գիտելիքները մարդու և բնության փոխհարաբերությունների վերաբերյալ,

• ծանոթացնել էկոլոգիական հիմնախնդիրներին և արդյունավետ բնօգտագործման սկզբունքներին,

• ձևավորել բնական ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը կարևորելու ունակություն

Լաբորատոր և գործնական աշխատանքներ.

  • օդի (փոշիով), ձյան աղտոտման գնահատում, մարդածին գործոնների ազդեցությունը
  • հողում բնակվող կենդանի օրգանիզմների վրա (տարբեր վայրերից վերցված հողի
  • նմուշների ուսումնասիրում),
  • խմելու ջրի մաքրության որոշում :
  • էկոլոգիական հիմնախնդիրների, արդյունավետ բնօգտագործման, աղբի
  • կենսաբանական վերամշակման վերաբերյալ տեսաֆիլմեր:

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Կենսաբանական  լաբորատորիա․ լաբորատորիան պետք է լինի  լուսավոր  մանրադիտակային աշխատանքների համար, բույսերով հագեցած ,որոնք  ուսումնասիրության առարկա լինելուց  բացի ,ստեղծում են բարենպաստ պայմաններ
  • էլեկտրոնային գրատախտակ կամ հեռուստացույց, համակարգիչ, համացանց
  • Անհատական համակարգիչներ ուսանողների համար
  • Մուլյաժներ, որոնք  իրենց  մեջ ներառում են՝ մարդու ընդհանուր ներքին  կառուցվածքը, առանձին օրգանների  մուլյաժներ՝ սիրտ, թոքեր, աչք, ականջ, կոկորդ, երիկամ, ատամներ, ուղեղ, ընդհանուր կմախքներ, առանձին հոդեր:
  • Մանրադիտակներ
  • Կենսաբանության  դասագրքերը, լրացուցիչ գրականությունը
  • Փորձարարական-հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ են  քիմիական նյութեր, ապակե կոլբաներ և փորձանոթներ, էքսիկատորներ,բաժակներ, ֆերմենտներ, կշեռքներ, ուլտրամանուշակագույն լամպեր,տերմոստատներ

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Կենսաբանության  ուսուցման ընթացքում ուսանողների գիտելիքների և կարողությունների գնահատումն ունի իր յուրահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների կողմից կենսաբանական հասկացությունների ողջ համակարգի յուրացմանը կազմավորվածության  տարբեր մակարդակների կենսաբանական համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների բացահայտմանը:
Գնահատմամբ պարզվում է ուսումնական գործնթացի որակը և ուսուցման արդյունքները: Գնահատմամբ բացահայտվում է սովորողների գիտելիքների մակարդակը ու որակը:

1.    Գիտելիքները

2.    Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին

3.    Ստացված գիտելիքների կիրառումը

4.    Հետազոտական աշխատանքներ

5.    Ճամփորդությունների մասնակցություն

6․ Ստացած գիտելիքը գործնականում կրառելու կարողություն

Հայտորոշիչ թեսթը ընթացիկ գնահատման ձևերից մեկն է, որը ցանկալի է իրագործել յուրաքանչյուր դասից հետո: Սովորողները կարող են գնահատվել գրավոր աշխատանքների ձևով, որը կատարվում յուրաքանչյուր թեմայի դասավանդումն ավառտելուց  հետո: Առաջադիմության միավորային գնահատման ձևերից մեկը` ամփոփիչ թեսթերի կիրառումն է, որը ստուգում է տվյալ թեմայի վերաբերյալ աշակերտի փաստացի գիտելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվում գործնական աշխատանքի կատարմանը` խնդիրների լուծմանը: Գնահատման բաղադրամասերից մեկը հանդիսանում է նաև նախագծերի իրականացումը հիմնված առարկայական ծրագրի վրա:

Առարկան  ուսումնասիրության արդյունքում սովորողը պետք է՝

  • բնության և կենդանի օրգանիզմների մասին գիտելիքներ
  • հմտությունների և կարողությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը:
  • Շրջապատող բնության հանդեպ խնամքով վերաբերվելու կարողություն
  • կենսաբանական հասկացությունների ողջ համակարգի յուրացման, կազմավորվածության  տարբեր մակարդակների կենսաբանական համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների բացահայտում
  • Ճամփորդությունների ժամանակ բնության մեջ ուսումնասիրություն կատարելու ունակություն
  • Կենդանի բնությունը պահպանելու հմտություն
  • Աղբի տեսակավորման առանձնահատկությունների ուսումնասիրության կարողություն և այն գործնականում կիրառելու մոտեցում
  • Նախագծային աշխատանքների յուրացում և դրանով հմտությունների զարգացում
  • Նոր գիտելիքները և նախագծերը ընտանեկան դպրոց տանելու կարողություն
  • Բնության և կենդանու հանդեպ խնամքով վերաբերելու և հոգ տանելու կարողություն
  • Գիտելիքներ  մարդու և բնության փոխհարաբերությունների վերաբերյալ
  • Իմանալ էկոլոգիական հիմնախնդիրներին և արդյունավետ բնօգտագործման սկզբունքներին
  • ձևավորել բնական ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը կարևորելու ունակություն

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Կենսաբանություն, ընդհանուր օրինաչափություներ- ԷՍ․ Գևորգյան, Ֆ,Դ Դանիելյան, Ա․ Հ․ Եսայան, ,,Աստղիկ գրատուն,,-2014 թ․
  2. Լիր Թոմաս – Յենայի համալսարանական կլինիկա, Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարան, Մարդու գենետիկայի ինստիտուտ, Ամ Կլինիկում 1, D-07747 Յենա, Գերմանիա Հարությունյան Տիգրան – Երևանի պետական համալսարան, Գենետիկայի և բջջաբանության ամբիոն, Ալեք Մանուկյան 1, 0025 Երևան, Հայաստան Հովհաննիսյան Գալինա – Երևանի պետական համալսարան, Գենետիկայի և բջջաբանության ամբիոն, Ալեք Մանուկյան 1, 0025 Երևան, Հայաստան Լ 640 Մարդու գենետիկայի հիմունքները/Լիր Թոմաս, Հարությունյան Տիգրան, Հովհաննիսյան Գալինա: -Եր., ԵՊՀ հրատ., 2020, 172 էջ:
  3.  Աղաջանով Մ.Ի., Կենսաքիմիա, ուսումնական ձեռնարկ բժշկական համալսարանի ուսանողների համար, Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի հրատարակություն, 2013թ,
  4.  հատորով Բեգլարյան Ն.Պ., Ընդհանուր կենսաբանություն Երևան- 2005 2. Գևորգյան Է.Ս., Դանիելյան Ֆ.Դ., Եսայան Ա.Հ. Ներածություն, Մոլեկուլային Կենսաբանություն, Երևան, «Աստղիկ գրատուն», 2014, 191 էջ
  5. Եդոյան Ռ.Հ. «Գենետիկա սելեկցիայի հիմունքներով», Երևան «Իրավունք», 2011 4. Զալինյան Գ.Գ., Կիրակոսյան Ա.Գ., «Մարդու գենետիկայի մեթոդներ», Երևան, «ԵՊՀ հրատարակություն», 2014, 119 էջ
  6.  Խուդավերդյան Դ.Ն., Ֆանարջյան Վ.Բ. և այլոք, Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ: Երևան-1998թ., — 720 էջ
  7.   Սիմոնյան Ռ. Բուսաբանություն, բույսերի անատոմիա և մորֆոլոգիա: Ուսումնական ձեռնարկ, «Լազերքոփի» ՍՊԸ, Երևան, Գրականության ցանկ – գենետիկա 16. Սիսակյան Ընդհանուր կենսաբանություն Երևան- 2003
  8.  Агаджанян Н. А., Физиология человека, СПб.: “Сотис”, 1998г., -528 стр.
  9.   Биология,В 3 Томах, Тейлор Д., Грин Н., Стаут У., 2004.

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր