7-րդ դասարանի կենսաբանության առարկայական ծրագիր 

Ներածություն 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 7-րդ դասարանի սովորողները «Կենսաբանություն» առարկայի շրջանակում ուսումնասիրում են  երկրի ողջ կյանքի բազմազանությունը` բույսերի,  կենդանիների,  սնկերի,  մանրէների,  մարդու,  բջջի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները, կենդանի օրգանիզմների ողջ բազմազանությունը, դրանց կազմավորվածության տարբեր մակարդակները և կառուցվածքի առանձնահատկությունները, բջջի քիմիական բաղադրությունը, կենդանի օրգանիզմների կենսագործունեության բոլոր գործընթացները և կենդանի օրգանիզմների դերը մարդու կյանքում և բնության մեջ։ Դասընթացի ծրագրով որոշված թեմաները ուսումնասիրելուց հետո գիտելիքները կիրառել գործնական աշխատանքների մեջ և ստեղծել տեխնոլոգիական ուսուցում և իրականացնել արտադրական ուսուցում, որը նաև կգնա ընտանեկան դպրոց։ Ուսումնասիրելով կենդանի օրգանիզմների օգտակար և վնասակար հատկությունները՝ որոշ թեմաների շուրջ իրականացնել արտադրական ուսուցում, որը սովորողի գիտելիքը կամրապնդի գործնական աշխատանքի շնորհիվ։ 

«Կենսաբանություն» առարկայի ուսուցման նպատակ․  

  • Ծանոթացնել կենդանիների բազմազանությանը, կենսագործունեության առանձնահատկություններին, ձևավորել և զարգացնել գիտելիքներ կենդանի-բնություն կապի, փոխներգործության մասին: 
  • Ճամփորդությունների միջոցով կապ ստեղծել բնության և սովորողների միջև: 
  • Փորձերի միջոցով ապացուցել, որ կենդանի օրգանիզմների դերը մեծ է մարդու կյանքում և իրականացնել արտադրական ուսուցում: 
  • Ուսուցանել գիտելիքներ մարդու օրգան–համակարգային  կառուցվածքի և         ֆունկցիաների, ինչպես նաև սպառնացող հիվանդությունների մասին: 
  • Ընդլայնել գիտելիքներն առողջ ապրելակերպի կանոնների, վնասակար սովորություններից զերծ մնալու (ծխել, ալկոհոլ, թմրանյութեր), վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: 
  • Ուսուցանել և զարգացնել կարողություններ և հմտություններ ընդհանուր կենսաբանության մասին` կյանքի ծագման, կենդանի օրգանիզմների բջջային կառուցվածքի, ժառանգականության օրինաչափության, նյութերի և էներգիայի փոխանակության մասին: 
  • Սովորողի մեջ սերմանել խելամիտ և հարգալից վերաբերմունք բնական միջավայրի նկատմամբ, նպաստել էկոլոգիական դաստիարակության և էկոլոգիական խնդիրների լուծմանը: 
  • Կապ հաստատել բնագիտական այլ առարկանների հետ` իրականացնելով միջառարկայական փորձեր: 
  • Իրականացնել օտար լեզուների կիրառումը` բնագիտական նյութերի թարգմանության ընթացքում:  
  • Շանոթացնել կիրառական կենսաբանության ճյուղերի հետ` հատկապես ՀՀ- ում: 
  • Ստեղծել ուսումնական նյութեր կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և մատուցված նյութը սովորողի սեփականությունը դարձնելու նպատակով, կիրառվում են բազմաթիվ լաբորատոր-գործնական աշխատանքներ` շրջապատող  միջավայրում գտնվող կենդանի օրգանիզմների զննում, դիտարկում, մանրադիտակային հետազոտում,  արտադրական ուսուցում , ուսումնական ճամփորդությունների կազմակերպում: 
  • Գիտելիքները կիրառել գործնական աշխատանքների մեջ և ստեղծել տեխնոլոգիական ուսուցում և իրականացնել արտադրական ուսուցում: 

Թեմատիկ պլան․ 

7-րդ դասարան (34 ժամ, շաբաթական 1 ժամ) 

  • Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանի օրգանիզմների կառուցվածքի, կեսագործնեության  առանձնահատկությունների,      բնության հետ փոխհարաբերությունների մասին: 
  • Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ կենդանի օրգանիզմների կառուցվածքի, կեսագործունեության առանձնահատկությունների, շրջապատող բնության հետ փոխհարաբերությունների մասին։ 
  • Ուսուցանել կենդանի օրգանիզմների օգտակար և վնասակար հատկությունների մասին գիտելիքներ և օգտակար օրգանիզմների ճիշտ  և արդյունավետ կիրառումը մարդու կյանքում և բնության մեջ, որից կարող ենք ստանել նաև արտադրություն։ 

1.Ներածություն – կենդանի համակարգեր, կյանքի կազմավորվածության մակարդակներ 

2.Նախակորիզավորների թագավորություն 

1.Ընդհանուր բնութագիրը, 

ծագումը 

2.Բակտերիաների կառուցվածքը 

3.Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում 

3.Սնկերի թագավորություն 

1.Ընդհանուր բնութագիրը, ծագումը, միաբջիջ և բազմաբջիջ սնկերի կառուցվածքը 

2.Սնկերի հիմնական խմբերը` մակաբույծ և օգտակար սնկեր 

3.Սնկերի օգտագործումը սննդի և մանրէակենսաբանական արդյունաբերության մեջ 

4.Բույսերի թագավորություն – Ստորակարգ բույսերի ենթաթագավորություն — ջրիմուռների, քարաքոսների ընդհանուր բնութագիրը, կառուցվածքային առանձնահատկությունները, դերը բնության մեջ և գործնական նշանակությունը 

5.Բարձրակարգ բույսերի ենթաթագավորություն 

Սպորավոր բույսեր 

Մամուռների, ձիաձետերի, պտերանմանների կառուցվածքային առանձնահատկությունները, տարածվածությունները  և դերը բնության մեջ 

Սերմավոր բույսեր Մերկասերմերի և ծածկասերմերի կառուցվածքը, առանձնահատկություններ 

6.Կենդանիների թագավորություն 

Նախակեդանիների ենթաթագավորություն: Ընդհանուր բնութագիրը, դասակարգումը, 

Բազմաբջիջների ենթաթագավորություն 

Ընդհանուր բնութագիրը,  կենսագործնեության և կառուցվածքի առանձնահատկությունները 

7.Աղեխորշավորների տիպ: Բազմազանությունը, կառուցվածքի, կենսագործնեության, բազմացման առանձնահատկությունները 

8.Կլոր և տափակ որդերի տիպ: Ընդհանուր բնութագիրը: Մակաբույծ որդերիցառաջացող հիվանդություները և դրանցից զերծ մնալու միջոցները 

Օղակավոր որդերի տիպ: Ընդհանուր բնութագիրը, ծագումը, դերը բնության մեջ ևմարդու կյանքում 

9.Փափկամարմիների տիպ 

Կառուցվածքի, կենսագործունեության առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում 

10.Հոդվածոտանիների տիպ: 

Կառուցվածքի, կենսագործունեության առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում: Շերամապահությունը և մեղվաբուծությունը Հայաստանում (արարատյան որդան կարմիր)  

11.Քորդավորների տիպ: Ընդհանուր բնութագիրը կենսագործնեության և կառուցվածքի առանձնահատկությունները: Նշտարիկի կառուցվածքը և կենսագործունեությունը 

12.Հայաստանում հանդիպող ձկները և դրանց պահպանությունը 

13.Երկկենցաղների դաս 

Կառուցվածքը, կենսագործունեության առանձնահատկությունները, դերը բնության մեջ և մարդու կյանքում 

14.Սողունների դաս 

Թեփուկավորներ , կոկորդիլոսներ: Ընդհանուր բնութագիրը, ծագումը, կառուցվածքային և կենսգաործունեության առանձնահատկությունները 

15.Թռչուների դաս 

Ընդհանուր բնութագիրը, 

ծագումը, բազմացումը և զարգացումը, կենսագործնեության առանձնահատկությունները,  դերը   բնության մեջ և մարդուկյանքում: 

Հայաստանում հանդիպող թռչունները և դրանց պահպանությունը: 

16.Կաթնասունների դաս: 

Կառուցվածքը, կենսագործնեության առանձնահատկությունները, դերը բնությանմեջ և մարդու կյանքում: 

Հայաստանում հազվադեպ հանդիպող տեսակների պահպանման միջոցառումներ: 

Միջառարկայական կապեր 

Աշխարհագրություն 

​​Սովորողները պետք է պատկերացում  ունենան տարբեր աշխարհամասերի  կենդանական և բուսական աշխարհի բազմազանության, երկրագնդի զարգացման պատմության ընթացքում դրանց որոշակի տեսակների  անհետացման պատճառների  և հետևանքների  մասին։​ 

​​Հայոց լեզու և գրականություն​ 

​​Վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված  գիտական և տեխնիկական տեքստերը հաստատելու համար, որ կենսաբազմազանությունը ունի մի շարք առավելություններ, ներառյալ՝ հողերի ձևավորումը և պաշտպանությունը, սննդանյութերի ձևավորումը, սնունդը, բուժիչ պաշարները, անտառները, հանգստի և զբոսաշրջության ապահովումը։​ 

​​Տարբեր աղբյուրներից  հավաքել, համակարգել տվյալներ և  հիմնավորել այն գաղափարը, որ կենսաբազմազանության պահպանումը կարևոր է ինչպես ազգային, այնպես էլ անհատական հեռանկարների տեսանկյունից: 

​ 

Տեխնոլոգիա 

 

​Դասընթացի ծրագրով որոշված թեմաները ուսումնասիրելուց հետո գիտելիքները կիրառել գործնական աշխատանքների մեջ և ստեղծել տեխնոլոգիական ուսուցում և իրականացնել արտադրական ուսուցում, որը նաև կգնա ընտանեկան դպրոց։ 

​ 

​ 

​​ 

ՏՀՏ-ների օգտագործում

Հաշվի առնելով սովորողների նախասիրությունները՝ դասավանդողի կողմից ընտրվում են տարբեր թեմաներ, նյութեր, համացանցից նոր նյութերի հայթայթում և քննարկում, տեսանյութերի ցուցադրում, բանավեճերի, վիկտորինաների, մրցույթների, խաղերի կազմակերպում: 

Այսպիսով, սովորողը ստանում է կայուն գիտելիք` հիմնված իր իսկ կատարած փորձերի և դիտարկումների վրա:  

Կատարած հետազոտությունների, դիտարկումների, փորձերի, ուսումնական ճամփորդությունների վերաբերյալ պատրաստվում են նյութեր, որոնցից լավագույնները տեղադրվում են կրթահամալիրի կայքում: 

Նախատեսված թեմաները էլեկտրոնային փոստով տրամադրվում են սովորողներին: Յուրաքանչյուր տեքստին կցված են համապատասխան տեղեկություններ, որոնք սովորողին կօգնեն ճիշտ տեղեկատվությունից օգտվել։ 

Դասավանդողի և սովորողի կողմից օգտագործվող թվային միջոցները և դրանց գործածման ոլորտները 

1․Հեռուստացույց 

Պրոյեկտոր- հեռուստացույց ֆիլմերի, ուսումնական նյութերի դիտում, ներկայացում, քննարկում  

2․Ուսումնական խաղեր 

Բջջային հավելվածներ 

Smart Notebook, Power Point ծրագրով պատրաստած դասերի դիտում, օգտագործում, քննարկում 

3․Թվային ֆոտոխցիկ-տեսախցիկ  

Նյութերին կցվող լուսանկարների համար  

Ուսումնական ճամբորդությունների, հասարակական նախագծերի հաշվետվության համար  

Ֆիլմերի, ուսումնական նյութերի, տեսահոլովակների պատրաստում 

4․ Անհատական նութբուք-նեթբուք  

Առցանց աշխատանքի իրականացում դասարանում և տանը 

Ուսումնական օրացույց

Ուսումնական օրացույցով որոշված բոլոր միջոցառումներին սովորողների և դասավանդողների մասնակցության համար նյութերի, փորձերի, նախագծերի պատրաստումը և իրականացումը խրախուսվում է տարբեր մրցանակներով` ուսումնա – հետազոտոկան ճամփորդություններ, ճամբարներ, ՏՏ-գործիքներ դրամական վաուչերներ (որոնք օգտագործվում են նոր ՏՀՏ-ներ ձեռք բերելու համար): Նախատեսված միջոցառումներն և սովորողների, դասավանդողների կատարվող աշխատանքները: 

Նախագծային առաջադրանքների ստեղծում և կատարում, սովորողների կատարած աշխատանքի ստուգում: 

Հանրակրթական Դիջիթեքի համար  տեսաֆիլմերի, հոլովակների պատրաստում: 

Հեղինակային մանկավարժության ամենամյա հոդվածներ, ուսումնահետազոտական աշխատանքներ: 

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը – մրցաշարերի մասնակցություն: 

Տեխնոլոգիական հանրակրթության, արտադրությամբ ուսուցման «Ձոն» ստուգատեսի մասնակցություն: 

Բնաագիտատեխնիկական ստուգատեսի մասնակցություն: 

Զատկական ծեսին մասնակցություն` ածիկների ցանում, ձևավորում, բակային տարածքների կանաչապատում: 

Հեղինակային մանկավարժության ամենամյա մայիսյան հավաք — բաց դասերին մասնակցությունը, ինչպես նաև որպես փորձագետ այլ դասերին հանդես գալը` դասալսում և լուսաբանում, հոդվածներ, նյութեր: 

Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպում: 

Սովորողներին նաև տրվում է ուսումնական կայքերի հղումների ցանկ, որոնցից օգտվելով՝ սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ: ստանում է որևէ տնային առաջադրանք և ինքնուրույն պատրաստում նյութ, որը հետագայում ներկայացվում, բացատրվում է դասարանում: 

Ինչպես եմ գնահատել սովորողներին  

Գրականություն

1.    Валова В. Д.., Основы экологии, Москва , 2005г. 

2.    Кемп П., К., Апмс.Введении в биологию. Москва, 1998г. 

3.    Захаров В. Б., В.И. Сонин. Биология.Многообразия живих организмов. Учеб. Для 7 кл.общеобразоват. учер. Москва Дрофа, 2004г 

4.  Захаров В. Б., В.И. Сонин. Общая биология. Учеб. Для 10 кл.общеобразоват. учер. Москва Дрофа, 2004г 

5.  Захаров В. Б., В.И. Сонин. Общая биология. Учеб. Для 9 кл.общеобразоват. учер. Москва Просвещение, 2003г 

1   6. biola.narod.ru/interes.html 

7.  http://www.sec.orq. za/aids/aifact.html:  Let’s start with the facts 

8.  muzey-factov.ru/tag/biology 

«Биология. Животные.», 7 класс, Константинов В.М. и др.  

«Биология. Человек и его здоровье, 8 класс, Рохлов В.С., Трофимов С.Б. 

«Биология. Животные., 7 класс, Константинов В.М. идр. 

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր