Տեղեկատվական թերթիկների տարածում

​Ես և Փիրուզա Հարությունյանը հուլիսի 12-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ երրորդություն եկեղեցու շրջակայքում բաժանեցինք կրթահամալիրի 35 տեղեկատվական թերթիկ: Հանդիպեցինք զբոսնող մարդկանց, որոնք երեխաների հետ էին, հանդիպեցինք մեր ավագ սեբաստացիներին….. Բոլորն էլ սիրով ընդունեցին թերթիկները, հետաքրքրվեցին, մյուս կեսն էլ խոստացան, որ ավելի մանրամասն կծանոթանան: Գեղեցիկ և հաճելի ժամեր էր դրական մարդկանց շնորհիվ: 

Հուլիսի 11 -ից հուլիսի 15-ի աշխատանքային նախագիծ

hgcfghdcghcghcgbcbv

Հուլիսի 11 -ից հուլիսի 15-ի աշխատանքային նախագիծ

Առավոտյան ընդունելություն
Առավոտյան ծես՝
Բույսերի,  միջավայրի խնամք, բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն`
հեծանիվ — լաբիրինթոս -լող
գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ

Շաբաթվա երգերը — «Պուպլատիկինն էկեր է»,  «Տիտոխիկ», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
Շաբաթվա ոտանավորը, խաղիկը —<<ՔՈ ԱՌԱՋԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ>>, «Կլոր պար»
Շաբաթվա հեքիաթը — Ղազարոս Աղայան << Մեղուն ու հավը>>

Աշխատանք տարբեր նյութերով-  ջրաներկով, յուղամատիտներով, ավազով, ծեփամածուկով, աղով, բրինձով:

Պատրաստելու ենք մրգերից աշտարակ

     Ղազարոս Աղայան << Մեղուն ու հավը>>

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ  չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու  եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև  հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

—  Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչու ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել:  Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:

— Բայց դու ինչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր  եմ շինում: Գիտես ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ

Զբոսանք
Նախաճաշ
Ճաշ
Ետճաշ
Քուն (հանգիստ)
Մուլտֆիլմի դիտում — << Պույ-պույ մուկիկը>>

Ճանապարհում տուն