Արևելյան դպրոց- սարալանջ անցուղու կառուցում

Ըստ Տաթև Աբրահամյանի նախագծի

Տևողությունը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ կրտսեր և միջին դպրոցների սովորողներ
Մասնակից-կազմակերպող դասավանդողներ՝ Ռիմա Երեմյան, Հասմիկ Ուզունյան, Էդմոն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Էմմա Այվազյան, Իվետա Ջանազյան, Շուշան Սարդարյան այլ ցանկացողներ:
Նպատակը՝
  • հանրօգուտ աշխատանքի իրականացում
  • մաքուր միջավայրի ստեղծում
  • կրթական պարտեզ՝ բնակելի արվարձանում՝ անցուղիների ստեղծում
Աշխատանքների ընթացքը
Աշխատանքի վայրը՝ Սարալանջից Արևելյան դպրոց գնացող հատված
Առաջին փուլ
  • Տարածքի մաքրում աղբից՝ մի քանի փուլով
  • Աղբի տեղափոխում
  • Փայտի կտորների առանձնացում, տեղափոխում
  • Մեծ քարերի տեղափոխում, համակարգում տարածքում
  • Փոքր քարերի, քարակույտերի հարթեցում
  • Անցուղու հատվածով ծառերի էտում, ավելորդ ճյուղերի կտրում:
Երկրորդ փուլ
  • Ճանապարհի ամբողջական հարթեցում, անհրաժեշտության դեպքում խճի, հողի ավելացում
  • Խողովակների ներկում
  • Անցուղում ամբողջական ստեղծում
  • Անցուղու երկայնքով խաղողի թփեր ունենալու համար կտրոնների պատրաստում կամ պատրաստի կտրոնների տեղափոխում, տնկում:
  • Տնկման հետ կապված խնամքի աշխատանքներ
Երրորդ փուլ
  • Խաղողի որթերի տնկման աշխատանքների ավարտ, ամենօրյա խնամքի աշխատանքներ
  • Թառմաների կառուցում, տարածքի՝ որպես խաղողի փոքրիկ այգի, ամբողջացում:
  • Հարմարավետ նստարանների տեղադրում:
  • Միջավայրի ամենօրյա խնամքի աշխատանքներ :
Նախագծի արդյունքում՝
  •  կհեշտանա Արևելյան դպրոց-Սարալանջ-Մայր դպրոց անցումը:
  • կունենանք մաքուր և խնամված միջավայր
  • անցուղին կսպասարկի ոչ միայն կրթահամալիրի սովորողներին, այլ նաև արվարձանի բնակիչներին
  • կունենանք խաղողի բերքատու տնկիներ:
Աշխատանքների լուսաբանումը՝ նախագծային խմբերի, կհրապարակվեն նախագծի ղեկավարների բլոգներում:
Լուսանկարներում՝ նախնական տեսքը:

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր