Քոլեջ 1-ին կուրսի կենսաբանութան առարկայի ծրագիր

Քոլեջի 1-ին կուրսում ,,Կենսաբանություն” առարկայի ուսուցման նպատակներն ու
խնդիրները
Քոլեջի 1-ին կուրսում  կենսաբանության դասավանդումը պետք է ապահովի սովորողների
գիտական աշխարհայցքի ու մտածողության ձևավորումը, սովորողների կողմից բջջի
կենսաբանության, օրգանիզմների բազմացման, աճման և զարգացման,
ժառանգականության և փոփոխականության օրինաչափությունների, օրգանական
աշխարհի էվոլյուցիայի գործոնների, ուղղությունների և արդյունքների, բույսերի,
կենդանիների և մանրէների սելեկցիայի, կենսատեխնոլոգիայի, էկոլոգիական
համակարգերի, կենսոլորտի մասին գիտելիքների, դրանց ճանաչողության
մեթոդների տիրապետումը:
Քոլեջի 1-ին կուրսում սովորողը պետք է կարողանա.
 դիտարկել, մոդելավորել, փորձեր կատարել, ստացված արդյունքները
ընդհանրացնել և եզրահանգումներ կատարել, օգտվել համակարգչային
տեխնոլոգիաներից,
 տեսնել շրջապատում եղած իրերի և երևույթների փոխադարձ կապը,
 կատարել բնության և հասարակության մասին նախնական փիլիսոփայական
 ընդհանրացումներ,
 կիրառել բնագիտական օրենքների և տեսությունների իմացությունը,
բացահայտել գիտական փաստերը, բնության երևույթները:
Քոլեջի 1-ին կուրսում սովորողը պետք է ունենա.
 պատասխանատու վերաբերմունք սեփական առողջության նկատմամբ,
սանիտարահիգիենիկ նորմերը, առողջ ապրելակերպի կանոնները
պահպանելու, հիվանդությունները և վնասվածքները կանխարգելելու,
վնասակար սովորություններից խուսափելու կարողություններ,
 բնական երևույթների ճանաչման գործընթացում իր ուժերի նկատմամբ
վստահություն դրսևորելու կարողություն,
 էկոլոգիական ընդհանուր գրագիտություն և շրջակա միջավայրի նկատմամբ
պատասխանատվություն ցուցաբերելու կարողություն,
 կիրառվող տեխնոլոգիաների՝ շրջակա միջավայրի վրա բացասական
ազդեցության և բնությունը պահպանելու անհրաժեշտության,
քաղաքակրթության զարգացման և անհատի ձևավորման գործում բնական
գիտությունների դերի և նշանակության, բնության հետ ներդաշնակ ապրելու
անհրաժեշտության ըմբռնում:
Դասընթացի կառուցման հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները`
 առարկայի հիմնարարությունը,
 սովորողների ստացած տեսական գիտելիքներն առօրյա կյանքում կիրառելու
 հմտությունների ձևավորումը և զարգացումը,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

քոլեջի 1-ին կուրսում , սովորողների տարիքային առանձնահատկություններին
համապատասխան ուսուցանելու նպատակահարմարությունը,
 քոլեջի 1-ին կուրսում միջառարկայական կապերը, ինչպես նաև ինտեգրված
մոտեցումը, որն ուղղված է տարբեր առարկաների գծով ստացված
գիտելիքների ամբողջականացմանը,
Քոլեջի 1-ին կուրսում կենսաբանական կրթության բովանդակությունն ընդգրկում է
հետևյալ հիմնական ուղղությունները.
 Ընդհանուր կենսաբանության հիմնախնդիրներ:
 Բջիջը և օրգանիզմը, որպես կենսաբանական համակարգեր:
 Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և էվոլյուցիան:
“Կենսաբանություն” առարկայից ավագ դպրոցի համար կազմվել են ծրագրեր
որոնք հետապնդում են հետևյալ նպատակները.
 խորացված ուսուցման համար նախատեսված ծրագիրն ապահովում է
առարկայի խորացված, նախամասնագիտական ուսուցում.
 կենսաբանությունը՝ որպես հարակից դասընթաց, նախատեսվում է այն
սովորողների համար, որոնք իրենց ընտրությամբ քննություն պետք է հանձնեն
“կենսաբանություն” առարկայից: Այն հնարավորություն է տալիս
սովորողներին պատրաստվելու ավարտական քննություններին:
“Կենսաբանություն” առարկային հատկացվող ժամաքանակները
 Խորացված ուսուցում – 476 ժամ
10-րդ դասարան՝ շաբաթական 4 ժամ, 11-րդ դասարան՝ շաբաթական 4 ժամ,
12-րդ դասարան՝ շաբաթական 6 ժամ
 Հարակից դասընթաց — 102 ժամ
11-րդ դասարան՝ շաբաթական 1 ժամ, 12-րդ դասարան՝ շաբաթական 2 ժամ
Ծրագրի իրականացման նյութական միջավայրը
 Սովորողները պետք է ունենան իրենց սեփական Notebook կամ Netbook
 Հիգիենիկ-օդափոխվող-լուսավոր կաբինետ-լաբորատորիա՝ ջերմ, բաց գույներով
 Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ
 Բազմաթիվ որակական մուլյաժներ, որոնք իրենց մեջ ներառում են՝ մարդու
ընդհանուր ներքին կառուցվածքը, առանձին օրգանների մուլյաժներ՝ սիրտ, թոքեր,
աչք, ականջ, կոկորդ, երիկամ, ատամներ, ուղեղ, ընդհանուր կմախքներ, առանձին
հոդեր:
 Խոշորացման մանրադիտակներ՝ բջջային կառուցվածքը, պատրաստի և սեփական
մանրապատրաստուկները ուսումնասիրելու համար
 Սենյակային բույսեր, որոնք ուսումնասիրության առարկա լինելուց բացի, ստեղծում
են բարենպաստ պայմաններ իրենց կանաչ գույնով տեսողության համար
 Կենսաբանության դասագրքեր, այլ գրականություն
 Փորձարարական-հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ քիմիական
նյութեր, ապակե կոլբաներ և փորձանոթներ, էքսիկատորներ, բաժակներ,
ֆերմենտներ, տարբեր սարքավորումներ՝ կշեռքներ, ուլտրամանուշակագույն լամպեր,
թերմոստատներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

Կենսաբանության խորացված ուսուցում
Քոլեջի 1-ին կուրսում խորացված ուսուցման կենսաբանության դասընթացի
նպատակն է ուսուցանել ընդհանուր կենսաբանության տեսական և կիրառական
հիմունքները, ժամանակակից խնդիրները, որոնց լուծումն ուղղված է շրջապատող
միջավայրի և մարդկության առողջության պահպանմանը, խորացնել միջին
դպրոցում կենսաբանության տաբեր և հարակից մասնաճյուղերից (քիմիա, ֆիզիկա,
ֆիզիկական և տնտեսական աշխարհագրություն) ստացած գիտելիքները, զարգացնել
բնության երևույթների ճանաչման պատկերային և տրամաբանական
ունակությունները, ճանաչողական մտածողությունը, զարգացնել ունակություններ
հասկանալու կենդանի օրգանիզմների կառուցվածքի ու ֆունկցիաների
բազմազանությունը, դրանց զարգացումը և փոխհարաբերությունը միջավայրի հետ,
կյանքի նյութական օրենքները, հիմնական կենսական երևույթները և դրանց
կիրառման հնարավորություններն առօրյա կյանքում, նպաստել սովորողների
էկոլոգիական դաստիարակությանը:
Կրթական ընդհանուր խնդիրներն ըստ դասարանների.
10-րդ դասարան
 ծանոթացնել կենդանի նյութի հիմնական հատկություններին, կենդանի նյութի
բազմազանությանը և քիմիական կառուցվածքին,
 դիտարկել կենդանի էակների բջջային կառուցվածքը և
նյութափոխանակությունը, օրգանիզմը որպես կենսահամակարգ,
 խորացնել գիտելիքներն օրգանիզմների բազմացման եղանակների ու
անհատական զարգացման վերաբերյալ,
 զարգացնել ինքնուրույն գծապատկերներ և աղյուսակներ կազմելու, ՏՀՏ-ի
միջոցով գործնական աշխատանքներ կատարելու կարողություններ ու
հմտություններ,
 զարգացնել կենսաբանական գիտելիքները կիրառելու, մոլեկուլային
կենսաբանությանը նվիրված խնդիրներ լուծելու կարողություններ,
 իմանալ արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմի
սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա ու զերծ մնալ վնասակար
նյութերի (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) օգտագործումից,
 զարգացնել կենսաբանական հասկացություններ սահմանելու և
կենսաբանական հիմնական օրինաչափությունները ներկայացնելու
կարողություններ:
11-րդ դասարան
 խորացնել գիտելիքները ժառանգման օրինաչափությունների մասին,
 կարողանալ սահմանել գենետիկայի հիմնական հասկացությունները,
 իմանալ Մենդելի ու Մորգանի և հատկանիշների ձևավորման գործընթացում
միջավայրի ազդեցության մասին,
 ձևավորել գենետիկային վերաբերվող խնդիրների լուծման հմտություններ,
ըմբռնել մարդու գենետիկայի առանձնահատկությունները,
 խորացնել գիտելիքները փոփոխականության և դրա ձևերի, բույսերի,
կենդանիների և մանրէների սելեկցիայի հիմնական մեթոդների մասին,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

 իմանալ կենսատեխնոլոգիայի, գենային ինժեներիայի հաջողությունների
կիրառման հեռանկարները գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ,
 խորացնել գիտելիքներն օրգանական աշխարհի էվոլյուցիոն զարգացման
մասին,
 իմանալ էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները, պատկերացնել
մարդու տեղն օրգանական աշխարհում, կարողանալ ապացույցներ
ներկայացնել մարդու ծագման մասին, կարևորել մարդու գլխուղեղի և
բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները
ժամանակակից մարդու ձևավորման տարբեր փուլերում,
 զարգացնել կենսաբանական լեզվի և հասկացությունների գործածմամբ
հաղորդակցվելու, վարկածներ առաջարկելու, դրանք պարզաբանելու և
հիմնավորելու, եզրակացություններ կատարելու կարողություններ:
12-րդ դասարան
 խորացնել և ընդլայնել գիտելիքները էկոլոգիայի և կենսոլորտի մասին՝
դիտարկելով կենդանի օրգանիզմների համակեցությունները, բնական և
արհեստական կենսաերկրացենոզները,
 կարողանալ բացահայտել օրգանիզմների միջև գոյություն ունեցող
փոխհարաբերությունների ձևերը և շրջակայքում հանդիպող բույսերի ու
կենդանիների օրինակներով բացահայտել այդ հարաբերությունները,
կարողանալ ընդհանրացնել այդ հարաբերությունների օգտագործման
հնարավորությունները, լուծել էկոլոգիական խնդիրներ` կիրառելով սնման
շղթաների ու էկոլոգիական բուրգի վերաբերյալ գիտելիքները,
 զարգացնել գիտելիքները բնության և հասարակության փոխկապակցության
մասին, կարողանալ ներկայացնել մարդածին գործոնների ազդեցությունը
կենսաերկրացեկոզների վրա և կիրառել գործնական աշխատանքներում,
օգտվել տեղեկատվության աղբյուրներից, կատարել կանխատեսումներ
շրջապատող միջավայրին, օրգանական աշխարհին վտանգ ներկայացնող
գործոնների մասին, զարգացնել ստուգումներ և գնահատումներ կատարելու
կարողություններ ու հմտություններ,
 կրկնել, համակարգել և ամրապնդել դասընթացի ուսումնական նյութը,
աջակցել մասնագիտական կողմնորոշմանը, նախապատրաստել
քննությունների հանձնմանը:
Սովորողի ուսումնական աշխատանքը
 տեսության ըմբռնում
 հետազոտություն, փորձ
 նախագծային աշխատանք
 թեստային աշխատանք
 ստուգողական աշխատանքների և միասնական քննությունների արդյունքների
լուսաբանում
 ուսումնական նյութերի ստեղծում, բլոգում և ավագ դպրոցի կայքում նյութերի
տեղադրում
 ուսումնական ճամփորդությունների մասնակցություն, դրանց վերլուծում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ստեղծողի մոբիլ դպրոց. անհատի կրթական պատվեր

 հանրապետության այլ դրոցներում հեղինակային ծրագրի տարածում
Ուսումնական նախագծերին ներկայացվող պահանջներ
 նախագիծը հիմնված է առարկայական ծրագրի վրա
 հիմքում ընկած է արդիական խնդիր
 կարող է լինել տեղեկատվական, փորձարարական, միջառարկայական և այլ
նախագիծ
 առաջարկված նախագծերից սովորողն ըտրում է իրեն հետաքրքրող
նախագիծը
 նախագծային աշխատանքի ընթացիկ և վերջնական արդյունքները
տեղադրվում են սովորողների բլոգներում, հրապարակվում են դպրոցի
կայքում

Շարունակել կարդալ “Քոլեջ 1-ին կուրսի կենսաբանութան առարկայի ծրագիր”

8-րդ դասարանի առարկայական ծրագիր

8-րդ դասարան

 Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի,կեսագործունեության  առանձնահատկությունների մասին: Ընդլայնել  առողջ ապրելակերպի,ճիշտ սնման, հիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիան, զարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և   օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ:

Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները․

Շարունակել կարդալ “8-րդ դասարանի առարկայական ծրագիր”

7-րդ դասարան Կենսաբանություն առարկայի ծրագիր

ՀՀ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 7-րդ դասարան

Կենսաբանություն առարկայի ծրագիր Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետդասարանում լուծվող խնդիրները

Կենսաբանությունն ուսումնասիրում է Երկրի ողջ կյանքիբազմազանությունը`բույսերի, կենդանիների, սնկերի, մանրէների, մարդու, բջջիկառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները: «Կենսաբանություն» առարկայի ուսուցման նպատակն է. • ծանոթացնել կենդանիներիբազմազանությանը, կենսագործունեության առանձնահատկություններին, • ձևավորել ևզարգացնել գիտելիքներ կենդանի — բնություն կապի, փոխներգործության մասին,

Շարունակել կարդալ “7-րդ դասարան Կենսաբանություն առարկայի ծրագիր”

Եռօրյա բնապահպանական ճամբար Վաղաշենում

Գեղարքունիքի մարզ, Վաղաշենի տարածքում, Սևանա լիճի ափին

Սևան ազգային պարկի հետ համագործակցություն

Օրեր` օգոստոսի 17֊19

Պատասխանատու Հասմիկ Ուզունյան, Շուշան Սարդարյան

Մարզիչ`

Տևողություն՝  3 օր

Անհրաժեշտ իրեր

  • Արևապաշտպան գլխարկ
  • Քնապարկ֊ուսապարկ
  • Անհատական սպասք (բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ)
  • Անհատական հիգիենայի միջոցներ
  • Լողի պարագաներ
  • Պահեստային հագուստ (տաք և ամառային)
  • Առաջին օրվա ճանապարհային բրդուճներ
  • Ջուր, ջրաման
  • Լապտեր

Արժեքը մեկ սովորողի համար֊դրամ (ճանապարհածախս, սնունդ)

Մասնակիցներ՝ Միջի դպրոցի տարատարիք սովորողներ և ընկերներ

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • գրական ընթերցումներ
  • մարզական
  • Լոզ

Համագործակցություն Armalp ֆեդերացիայի անդամներ Արթուր Պետրոսյանի և Հրաչյա Սարչյանի հետ։

Մասնագետների հետ կիրականացնենք վարպետության դաս․

  • Ինչպե՞ս շրջանցել խոչընդոտները  բարձրունքի հաղթահարման ժամանակ
  • Բաց դաս ,,Ինչպե ՞ս պաշտպանվել օձերից,, թեմայով
  • Ուսումնասիրել ժայռամագլցման համար անհրաժեշտ պարանի կապերիը։
  • սովորում ենք ճիշտ ստեղծել զիփլայնի
  • սովորել զիփլայնից օգտվելու կանոնները

Քարտեզագրում

Հեռավորություն 141 կմ, տևողություն-2 ժ. 46րոպե

Օգոստոսի 17

  • 09։30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • 11։00՝ կանգառ Հայրավանքում
  • 13:00՝ ժամանում (բրդուճների ընդմիջում, ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)
  • 14:00-14:30՝ մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ճամբարի ընդունո Հասմիկ Թոփչյանի խմբից
  • 15։30-16։30՝ հասարակական-բնապահպանական գործունեություն՝ ափի մաքրում, աղբի տեսակավորում, պարկերում տեղավորում
  • 16։30՝ ճաշ, հանգիստ
  • 17.00-_18:00- լողուսուցում-լող, պատասխանատու Ռոզա Գսպոյան
  • 18:00-19:00՝ բնապահպանական գործունեություն՝ ափի մաքրման աշխատանքների շարունակություն
  • 19։30՝ ընթրիք
  • 20։00-21։00՝ խարույկ
  • 21։30-22։00՝ քնի պատրաստություն, քուն

Օգոստոսի 18

  • 8։00-8։30՝ վեր կաց, հիգիենայի ժամ
  • 8:30-9։00՝ մարզական պարապմունք
  • 9:00-10:00՝ լող, լողուսուցում
  • 10։00-10:30՝ նախաճաշ
  • 11։00-12։30՝ բնապահպանական գործունեություն՝ ափի մաքրում
  • 12։30-13։30՝ լող, լողուսուցում
  • 14։00-14:30՝ ճաշ
  • 15։00-17։00՝ ազգային խաղեր, մարզախաղեր
  • 17:00-18:00՝ բնապահպանական գործունեություն, ափի մաքրում
  • 18։00-19:30՝ լող, լողուսուցում
  • 19:30-20:30՝ ընթրիք
  • 20։30-21։30՝ խարույկ. օրվա ամփոփում
  • 22։00՝ քուն

Օգոստոսի 19

  • 8։00-8։30՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 8:30-9։00՝ մարզական պարապմունք
  • 9:00-10:00՝ լող, լողուսուցում
  • 10:00-10:30՝ նախաճաշ
  • 10։30-12։00՝ բնապահպանական գործունեություն
  • 12:00-12:30՝ մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ճամբարի հանում։
  • 12։30-13։30՝ միասին հասարակական-բնապահպանական գործունեություն
  • 13։30-14։30՝ միասին լող, պատասխանատու
  • 15։00՝ ճաշ
  • 16։00՝ մեկնում
  • 18։00՝ ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցի