Հոկտեմբերի նախագծեր- Քոլեջ

Դաս 3
Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս4
Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ1:
Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 5

Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,

Լրացուցիչ աշխատանք

Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։
Դաս 5() Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Քոլեջ- Սեպտեմբեր ամսվա հածվետվություն

Դաս 1  
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Սիրելիներս , ամեն շաբաթվա  համար հանձնարարված թեման պարտադիր է սովորել, որ կարողանաք դասարանում մասնակցել քննարկումներին։ Լրացուցիչ աշխատանք կատարելը ձեր ընտրությունն է։

Շարունակել կարդալ “Քոլեջ- Սեպտեմբեր ամսվա հածվետվություն”

Տարիքային հոգեբանություն

Դասընթացի անվանումը՝ Տարիքային հոգեբանություն

Ղոկավար՝ Արևիկ Բաբայան

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Մասնակիցներ՝ Երրորդ խումբ

Սկիզբը՝ 26.09.2022

Ավարտը՝30.09.2022

Ժամը՝ 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամլիր, 2-5

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Էլ.հասցե՝ a-babayan@mskh.am

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

Շարունակել կարդալ “Տարիքային հոգեբանություն”

Հետազոտական աշխատանք — կենսաբանություն

Հետազոտական աշխատանք (2)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Արտադրական ուսուցում

Կատարող՝ Հասմիկ Ուզունյան

Դասավանդած առարկան՝ Կենսաբանություն

Խորհրդատու՝ Անուշ Ասատրյան

                                                                   2022

Բովանդակություն


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ…………………………………………………………………………3

ԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ…………………………………………………………………………4

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ……………………………………………………………6

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ……………………………………………………….7

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ………………………………………………………………………..18

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ……………………………………………………………….19

Ներածություն

Հետազոտության   արդիականությունը։ 

Թեմայի արդիականությունը  կայանում  է  նրանում, որ ուսումնասիրում ենք արտադրական ուսուցումը որպեսզ կենսաբանութան դասաժամին ներառված ուսումնական գործընթաց երկարաժամկետ  կտրվածքով հանրակրթության  ոլորտում:

Հետազոտության  նպատակն  է  ուսումնասիրել  արտադրական ուսուցման առանձնահատկություները, վերլուծել դրանից  առաջացող   հետևանքները, վերհանել  հետևանքների  առանձնահատկությունները,  որից բխում  են  հետևյալ  խնդիրները։

Խնդիր 1։ 

 Ուսումնասիրել  արտադրական ուսուցումը կենսաբանության դասաժամերին օգտագործելու արդյունավետությունը:

Խնդիր 2։ 

Նշել այն հիմնական  խոչընդոտները, որոնք  առաջանում  են  ուսումնառության  ընթացքում։

Խնդիր 3։

 Վերհանել   արտադրական ուսուցման առանձնահատկությունները  հանրակրթության  ոլորտում։

Հետազոտության  օբյեկտը  և  առարկան։ 

 Քանի որ կենսաբանության դաաաժամերին անհրաժեշտ է ներառել գործնական աշխատանքներ, արտադրական ուսուցման ժամանակ սովորողները նախ գործնական աշխատանքի շնորհիվ ամրապդումէ ստացած գիտելիքները նաև վերականգնում է հին ավանդութները:

Հետազոտության  նորույթը։

 Հետազոտության  նյութը  կարող  է  մեծ  նշանակություն  ունենալ  և  հետաքրքրություն  առաջացնել  դպրոցի  մանկավարժական կոլեկտիվի շրջանակներում նաև հանրակրթական այլ դպրոցնների և սովորողների համար կարող է ուսումնական նյութ հանդիսանալ:

Հետազոտության  գիտական  վարկածը։ 

 Եթե  ուսումնասիրենք  արտադրական ուսուցուման կրթության  կազմակերպումը,  ապա  կհասկանանք  արտադրության կարևորությունը  հանրակրթության  ոլորտում։

Հետազոտության  տեսական  և  գործնական  նշանակությունը։ 

Հետազոտությունը  կատարվել է  իմ կողմից։  Ստացված  արդյունքները  կարող  են  օգտակար  լինել  նման  ուսումնասիրություններ  անողների  համար և որպեսզ ուսումնական նյութ կարող է հանդիանալ հանրակրթական այլ դպրոցնների դասավանդողների, սովորողների և այլ ցանկացողների համար:

Աշխատանքի  կառուցվածքը։  

Աշխատանքը  կազմված  է  ներածությունից,  մասերից (մաս 1,  մաս2,  մաս3), եզրակացությունից, գրականության  ցանկից և հավելվածից։

Մաս 1 Կրթության  որակի  ապահովումը  հանրակրթության  ոլորտում` արտադրական ուսուցումը որպեսզ կրթության մաս

Հանրակրթության  ոլորտ։ Հայաստանում  կրթության  ոլորտը  կարևորվում  է  որպես  երկրի  կայուն  զարգացման,  ինչպես  նաև մարդկային  կապիտալի  պահպանման  ու  վերարտադրության  նախապայմաններից  մեկը։ Հանրակրթության  ոլորտում  պետական  քաղաքականության  հիմնական  նպատակն  է՝  ապահովել  հիմնական  հանրակրթական  ծրագրերի  մատչելիությունը  նախադպրոցահասակ  և  դպրոցահասակ երեխաների համար և  բարելավել  կրթության  որակը։Մասնավորապես՝  ապահովել  5-6  տարեկան  երեխաների  համար  նախադպրոցական  կրթության  առնվազն  90 տոկոսով  հասանելիություն,  ապահովել  ընդհանուր  միջնակարգ  կրթության  որակի  բարձրացում, դրա  համապատասխանացում  միջազգային  չափորոշիչներին, արդիականացնել կրթության բովանդակությունը՝ համապատասխանեցնելով  այն  հասարակության  ժամանակակից  պահանջներին։  Սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն ապահովելն  է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999)։

Համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի՝ նախատեսվում է Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն  իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` հետևյալ հաջորդական   աստիճաններով՝

ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ)
բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ)
գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ)

12-ամյա կրթության անցումը սկսվել է 2006-2007 ուսումնական  տարուց:

Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:

Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:

2.Արտադրական ուսուցման կազմակերպման նպատակը

Արտադրական ուսուցումը դա աշակերտների գործնական ուսուցումն է ՝մասնագիտական ուսուցման անբաժանելի մասը,այն ապահովում է ըստ մասնագիտության մասնագիտական պատրաստվածությունը՝ մասնագիտական կրթության պետական ստանդարտի պահանջներին համապատասխան: Արտադրական ուսուցման հիմանական նպատակը այն է , որ ոսովորողների շրջանում ձևավորել որոշակի գրծնական հիմունքներ: Արտադրական ուսուցումը զուգակցվում է ուսուցմանը զուգակցված՝ կրթական խնդիրներ և արդյունավետ աշխատանքի հետ միասին, սա հստակ պահանջներ է ներկայացնում ուսումնական և արտադրական աշխատանքների ընտրության  և արտադրական  ուսուցման  նյութատեխնիկական բազայի նկատմամբ: Արտադրական ուսուցման գործընթացի հիմնական բովանդակությունը սովորողների յուրացրած մասնագիտությանը բնորոշ հմտությունների և կարողությունների ձևավորումն է, սա արտացոլվում է կազմակերպչական ձևերի և դասավանդման մեթոդների  ընտրության և կիրառման մեջ: Ուսումնական առանձնահատուկ հատկանիշը հատուկ կազմակերպված  և արտադրության պայմաններին  հնարավորինս մոտ  ուսուցումն է, ներառյալ խթանիչները՝ուսումնական սեմինարներում, լաբորատորիաներում, ուսումնական տնտեսություներում, հրապարակումներում, կայքեում և այլն: 

3. Արտադրական ուսուցում: Դասավանդողի և սովորողի կապը գործնական աշխատանքի ժամանակ:

Ստորև ներկայացնում է այն աշխատանքները, որոնք իրականցրել եմ դեռևս 2019 թվականից, հետազոտական աշխատանքը արտահայտվում է հոդվածի տեսքով, որը հրապարակված է ,,դպիր,, ամսագրում:

Ճամփորդելը, սար ու ձորում գիշերելը, դժվարություններ հաղթահարելը փոքրուց արյանս մեջ են: Ինչ ինձ հիշում եմ, ճամփորդում եմ: Ծնողներս երկրապահ-ուսուցիչ-արշավորդներ են եղել, արշավելը` ապրելակերպ: Միշտ պատրաստ էի ամեն ինչի, «չեմ կարող »արտահայտությունը գոյություն չուներ ինձ և եղբայրներիս համար. այդպես էին դաստիարակել ծնողներս, հատկապես` հայրիկս: Արշավային ու սարահոտ ամռանը հաջորդում էին դպրոցական օրերը: Չէի սիրում դպրոցը. դաշտերից և սարերից հետո դպրոցական օրերն անտանելի էին: Մայրս դպրոցի հաշվապահն էր, մորաքույրս` կազմակերպիչը: Ամռան ազատ օրերին էլ դպրոցի բակում բույսերն էի խնամում, օգնում էի պահակին. ինձ համար կրթությունը սա էր: Դասընկերներիցս շատերը բակում չէին աշխատում` պատճառաբանելով, որ ծնողները չեն թողնում (մոռացա նշել, որ ծնվել եմ Արարատի շրջանի Ավշար գյուղում): Զարմանում էի: Կրթահամալիրում հայտնվելուց հետո համոզվեցի, որ կրթության մասին իմ պատկերացումները ճիշտ էին: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կամավոր աշխատանքի անցնելուց հետո երջանկությանս սահման չկար: Բակում երկար աշխատում էի. ցանկանում էի հողից սերս հանել: Չէի պատկերացնում, որ սրտումս պահած դպրոցը գոյություն ունի: Ա՜յ քեզ զարմանք, սովորղները, ուսուցիչները, ծնողները, բոլոր-բոլորը` անգամ ծրագրի ղեկավարը, դպրոցի բակում աշխատում էին: Ահա իմ երազած` հենց դպրոցի բակից սկսվող իսկական կրթությունը:

Դեռ գյուղում ապրելու տարիներին, երբ հողից հաց էինք ստանում, մտածում էի արտադրական կրթության մասին: Մտածում էի` ինչու դպրոցներում չի կարող ուսուցումը նաև այս ուղղությամբ ընթանալ. չէ՞ որ հետագայում սա է դառնում բնակչության մի մասի ապրուստի միջոց: Կրթության մեջ այն շատ կարևոր է: Սովորողները պետք է ոչ միայն «տիրապետեն» իրացման կանոններին, այլ նաև պետք է կարողանան կիրառել դրանք: 2019-2020 ուսումնական տարվա աշնանը Միջին դպրոցի դասավանդողների և սովորողների համար արտադրական կրթության փորձարկման շատ լավ հնարավորություն ստեղծվեց: Կրթահամալիրը գնել էր 1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը տրամադրեց Միջին դպրոցին: Շատ արագ գրեցի «Չրատոն − չրատուն» նախագիծը , և մեծով-փոքրով սկսեցինք փորձարկել չիր պատրաստելու տեխնոլոգիան: Աշնան մանկավարժական դպրոցն էլ լավ շրջան էր այս աշխատանքներն իրականացնելու համար: Օրեր անց բոլորս հմտացանք այս գործում: Դասավանդող-սովորող ուսումնասիրեցինք արքայանարնջից չիր պատրաստելու տարբերակները և գտանք ճիշտ եղանակը: Միջին դպրոցի ջերմոցն էլ կարծես միրգ չորացնելու համար ստեղծված լիներ` տաք և արևոտ:

Ինչ է պետք արքայանարնջի չիր պատրաստելու համար.

· միջին չափի խուրմաներ

· կախիչներ

· ամուր թել

Պատրաստման եղանակը

· Հարկավոր է ընտրել միջին չափի արքայանարինջներ (մեծերը ուշ կչորանան): · Հարկավոր է շատ բարակ կեղևահանել միրգը (ինչո՞ւ բարակ, որովհետև մրգերի վիտամինների մեծ մասը կեղևի տակ է):

· Կեղևահանելուց հետո թելով կապկպել միրգն այնպես, որ կախելուց չպոկվեն:

· Հարկավոր է չորացնել զով տեղում: · Ուշադիր լինել, որ արքայանարինջները իրար չկպչեն:

· Երկու օրը մեկ հարկավոր է ձեռքի ափով տրորել պտուղը, որպեսզի չորանալուց հետո փափուկ չիր ստացվի:

· Երբ սկսում է չորանալ, պտղի միջի շաքարը փոշու տեսքով դուրս է գալիս չրի մակերես:

· Հավաքել և պահել կտորից տոպրակների մեջ:

Միջին դպրոցի սովորողները չիր պատրաստելու գործում բավական հմտացան և իրենց փորձը փոխանցեցին ընկերներին: Տեխնոլոգիայի և բույսերի և կենդանինեի խնամքով զբաղվող ընտրությամբ խմբի սովորողները շատ արագ և հեշտությամբ կեղևազրկեցին և կախաններ ստեղծեցին, որոնք էլ իրենց տեղը գտան ջերմոցում: Չրի արտադրությունը հետաքրքրեց շատ սովորողների և ուսուցիչների և դարձավ ուսումնական այլ առարկաների համար ուսումնասիրության նյութ «Սարալանջ» ռադիոն է պատմում արքայանարնջի չրի պատրաստման գործընթացի մասին, մաթեմատիկայի դասաժամերին սովորողները չափումներ իրականացրին, որի արդյունքում պարզվեց, որ միջին չափի մեկ հատ արաքայանարնջի կշիռը մոտավորապես 350-400 գրամ է, այսինքն` 200 կգ-ում մոտ 500 հատ արքայանարինջ կա, տես հաշվարկը՝ 200×1000=200000 գ 200.000:400=500 հատ միջին չափի արքայանարինջ:

5 կգ մաքրելուց հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները, և տեսանք, որ կեղևից կես կգ կուրուստ ունեցանք, չորանալուց հետո թաց զանգվածի 70 տոկոսը անհետանում է: Մեկ ամիս անց չիրը պատրաստ էր. շաքարը փոշու տեսքով նստեց չրի վրա, սովորողները կախանները իջեցրին և թելից առանձնացնելուց հետո շարեցին արկղերի մեջ:

Արքայանարնջի չրի պատրաստմանը զուգահեռ սկսեցինք պատրաստել խնձորի և գազարի չիր: Սկզբում գազարի չիր պատրաստելու մասին տեղեկություններ փնտրեցինք համացանցում, բայց, նյութեր չգտնելու պատճառով, ես իմ փորձը փոխանցեցի սովորողներին և գործընկերներիս:

Գազարի չրի բաղադրատոմսը.

· 2 կիլոգրամ գազար

· 2 բաժակ ջուր

· 1 կիլոգրամ շաքարավազ

· 1 հատ կիտրոն

· 1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակը

Շաքարաջուրը եռացնել, ավելացնել կիտրոնը և վանիլինը, ապա ավելացնել կտրատած գազարը, լավ եռացնել և թողնել, որ սառչի: Քամելուց հետո շարել, որ չորանա, ապա հավաքել և պահել սառը տեղում: Սովորողները մեծ սիրով և հաճույքով սկսեցին պատրաստել գազարի չիր:

Չորացած և պատրաստի չրերը փոքր չափերով սովորղները իրականացրեցին վաճառ, իսկ մնացածը զարդարեցին կրթահամալիրում իրականացվող ծեսերի սեղանները և Ագարակի տաղավարը:

Հատկանշական է և կարևոր, որ արտադրական ուսուցումը սահուն կերպով մտավ նաև ընտանեկան դպրոց: Սովորողներն ուսումնասիրեցին կաթից մածուն  և պանիր ստանալու տարբերակները: Որպես մանկավարժ`այս գործում կարևորում եմ գործնական աշխատանքի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որոնք սովորողը հետագայում կկարողանան կիրառել տարբեր իրավիճակներում:

Արտադրական ուսուցման շնորհիվ սովորողները կարողանում են տեսական գիտելիքները գործնականում կիրառել, ձեռք են բերում մասնագիտական զարգացում և փորձ:Կարևոր և առաջնային ձեռքբերում է նաև այն, որ սովորողը ժամանակի հոսքի մեջ կարողանա ճիշտ օգտագործել իր ստացած հմտությունները: Այս փորձը նրան կարող է նաև հետագայում օգնել մասնագիտության ընտրության կողմնորոշման հարցում:

3.Արտադրական, տեխնոլոգիական և բնագիտական ուսուցումը

Ես ապրում եմ իմ երազանքի դպրոցում, իմ երեխաները կրթվում են իրենց ասած՝ «Հավեսի դպրոց»-ում։ Յոթ տարեկան աղջիկս ասում է, որ արտադրությամբ պետք է զբաղվի. ուզում է կավե իրեր պատրաստել և վաճառել: Հետո էլ ավելացրեց, որ չրի և սուջուխի արտադրություն է սկսելու։ Սիրելի՛ ընթերցող, իսկ ինչո՞ւ եմ այս ամենը պատմում. ուզում եմ ասել, որ անգամ յոթ տարեկան երեխան գիտացում է, որ ուսումնառության ժամանակ ձեռք է բերել տեխնոլոգիական հմտություններ, որոնք կարող են հետագայում մասնագիտության ընտրության հարցում օգնել և եկամուտ բերել: Սա է իրական կրթությունը. չի ուզում գնալ անգիրի դպրոց (ասեմ , որ աղջիկներս սովորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «Հավեսի դպրոց»-ում)։

Միջին դպրոցում , Քոլեջում և ընտանեկան դպրոցներում կենսաբանություն առարկան ուսումնասիրում ենք նախագծային ուսուցման եղանակով և արդյունքում ձեռք ենք բերում տեխնոլոգիական հմտություններ։ Կրթահամալիրի տարատարիք սովորողների և Միջին դպրոցի՝ տեխնոլոգիայի և կենսաբանության դասաժամերին իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր․

«Կաթնամթերքի արտադրություն» նախագիծը սկիզբ առավ 2020 ուսումնական տարվա կարանտինային շրջանում՝ որպես ընտանեկան դպրոցի բաղադրիչ, և քանի որ հաջողված նախագիծ էր, ընդլայնվեց և դարձավ արդեն երկարաժամկետ, և գործունեությունը տեղափոխվեց ֆիզիկական միջավայր։ Միջին դպրոցի ընտրությամբ գործունեութան խմբի և Քոլեջի սովորողների հետ կենսաբանության դասաժամին ուսումնասիրելով կաթնաթթվային բակտերիաներ թեման՝ որոշեցինք գործնականում կրառել. արդյունքում փորձը վերածվեց արտադրության։ Աշխատանքները իրականացվել են ինչպես դպրոցում՝ դասաժամերին, այնպես էլ հասել են սովորողի ընտանեկան դպրոց։ Սովորողների պատրաստած կաթնամթերքը խնամքով փաթեթավորել ենք, իրենց ձեռքով պատրաստված պիտակներն ամրացնելուց հետո բերվել է վաճառքի համար ներկայանալի տեսքի։ Սեբաստացու օրերի ընթացքում ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը ուղղվել է զինվորին։ Ավելի մանրամասն պատմում եմ «Տեխնոլոգիական հմտություններ՝ արտադրական ուսուցմամբ» հոդվածում։

Նախագիծ՝ Կաթնամթերքի արտադրություն

Ամսագիր՝Արտադրական ուսուցում

Երբ Մարիամ Մխիթարյանը տեսավ իմ պատրաստած ձեռագործ պայուսակները, առաջարկեց՝ երկուսով վարենք Ձեռագործների ակումբը։ Նախագիծը հրապարակելուց հետո շատ արագ արձագանքներ եղան կրթահամալիրի տարբեր դպրոցների դասավանդողներից, տարատարիք սովորողներից և ընտանեկան դպրոցներից. թիմը շատ արագ հավաքվեց, սկսեցինք գործել պայուսակներ, որոնք Սեբաստացու օրերին ներկայացրինք ցուցահանդես վաճառքին, վաճառքից գոյացած գումարը ուղղվեց սահմանին վիրավորում ստացած զինվորին։ Պատերազմի օրերին Ձեռագործի ակումբի շրջանակում կրթահամալիրի մեծով֊փոքրով, ինչպես նաև կամավորներով, որոնք տարբեր վայրերից էին գալիս, քողարկող ցանցեր գործեցինք, որոնք ուղարկվեցին սահման։

 Միջին դպրոցի սովորողները և  Բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն իրականացնում են ամենօրյա բակային աշխատանքներ, մասնակցում ենք Մայր դպրոցի կանաչապատման աշխատանքներին և դրանց ամենօրյա խնամքին, տերևներից և աղբից մաքրում ենք բակային տարածքները։ Մասնակցում ենք Սարալանջում դեկորատիվ բույսերի տունկին և դրանց խնամքին։ Համագործակցում ենք տիկին Շողիկի հետ՝ իրականացնելով ,,Բաղեղների ուսումնահետազոտական տնկարան,, նախագիծը։

Միջին դպրոցի սովորղների հետ մանրադիտակով ուսումնասիրություններ ենք կատարում նորաստեղծ լաբորատորիայում , փորձեր և հետազոտությունները իրականացվում են սովորողների առաջարկած փորձերի շուրջ, իրենց տանից բերված փորձերի հավքածուներով կարողանում են փոքրիկ ուսումնասիրություններ կատարել՝ Լաբորատոր փորձ` ջրի ֆիլտրում։

Ուսումնասիրելով ,,Բակտերիաներ և խմորասնկեր թեման,,՝ սովորողների հետ որոշեցինք տան պայմաններում իրականցնել «Ինչպե՞ս խաղողից պատրաստել տնական գինի» նախագիծը։ Գինու պատրաստման ժամանակ սովորողները լավ հասկացան, թե ինչպես է խմորասնկերի միջոցով գինու խմորման գործընթացը տեղի ունենում։ Շուշան Սարդարյանի հետ համագործակցության ժամանակ Միջին դպրոցում պատրաստված գինու խմորման գործընթացը հաջողությամբ մշակվեց։

Սովորղների հետ իրականացրեցինք ,,Տնական թարմ հաց,,նախագիծը։ Նախագծի նպատակը այն է, որ սովորողը կարողան իր հմտությունները և ստացած գիտելիքները կիրառել գերծնականում և պահպանել հին ավանդույթները և առողջ սնվելու հետևողականությունը։ Սովորողները մեկ օր առաջ խմոր պատրաստեցին, երբ հաջորդ օր հասունացավ, թխեցինք հաց , ստացված հացից իրենց համար բրտուճներ պատրաստեցինք և իրենց այդ օրվա սնունդ պատրաստ էր, ստացված արդյունքից սովորողները ոգևորվեցին հաջորդ անգամ ավելի շատ հաց ստացվեց և բրտուճները վաճառեցինք, ստացվեց իսկական արտադրական ուսուցում, նախագիծը շարունակվում է նաև սովորողների ընտանեկան դպրոցներում։

Ուսումնառության ընթացքում սովորղներիս հետ իրականացրինք «Տնական թարմ հաց» նախագիծը։ Նախագծի նպատակն այն է, որ սովորողը կարողանա իր հմտությունները և ստացած գիտելիքները գործնականում կիրառել, պահպանել հին ավանդույթները և սովորի առողջ սնվել։ Սովորողները մեկ օր առաջ խմոր պատրաստեցին, երբ հաջորդ օրը հասունացավ, հաց թխեցինք: Հացից բրդուճներ պատրաստեցինք. օրվա սնունդ պատրաստ էր: Արդյունքը ոգևորեց  սովորողներին, հաջորդ անգամ ավելին ստացվեց, և բրդուճները վաճառեցինք: Ահա իսկական արտադրական ուսուցում: Նախագիծը շարունակվում է նաև սովորողների ընտանեկան դպրոցներում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական աշխատանքի ամփոփում

Հետազոտական աշխատանքի հետազոտման ժամանակ կարևոր դեր ունի բանիմաց վերապատրաստող մասնագետը։ Հետազոտման ժամանակ վերապատրաստվողի տեսանկյունից նայեցի իմ ստեղծած նյութերին և նախագծերին, որոնցում բավականին վիրիպումներ գտա, որոնք որպես նախագիծ ստեղծող ժամանակին չէի նկատել։ Արտադրական ուսուցման վերաբերյալ հայերեն լեզվով բավականին քիչ նյութեր կան ,այդ պատճառով թարգմանություններ արեցի և այլ երկրներում կատարված ուսումնասիրությունները համեմատեցի իմ ուսումնասիրությունների և հոդվսծների հետ, արդյունքում ստացվեց վերը նշված հետազոտական աշխատանքը:

Հետազոտական աշխատանքը իրականացնելու ժամանակ, երբ սովորողները զբաղված էին արտադրական ուսուցմամբ , նախ նրանց համար բավականին հետաքրքիր և նոր գործընթաց էր, բացի սա նրանք գործնական աշխատանքի ժամանակ իրենք էլ չհասկացան ինչպես յուրարեցին բակտերիաներ թեման:

Կրթահամալիրում իրկանացնելով արտադրական և տեխնոլոգիական ուսուցում, ստեղծվեց ,, Արտադրական ուսուցում,, ամսագիրը, որում էլ ներկայացնում եմ սովորողների աշխատանքները:

Աշխատանքներից մի քանիսը.

7-րդ դասարանի սովորղ՝ Նարե Խաչատրյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է արտադրական ուսուցում և մեզ է ներկայացնում ինչպես ճիշտ պատրաստել տնական օգտակար կաթնաշոռ:

Պատմում է Նարեն.

Կաթը տաքացնելուց հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ մածուն, խառնում ենք, ծածկում ենք որևէ հաստ ծածկոցով և թողնում ենք մի քանի ժամ մերվելու համար։

Երբ արդեն մածունը պատրաստ է լինում, նրան ավելացնում ենք ջուր` ստանալով, թանձր թան։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և դնում ենք կրակին` առանց խառնելու։ Ընթացքում խառնուրդը սկսելու է շաղել։ Սպասում ենք այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ, հենց առաջին եռը տալիս է, անջատում ենք գազօջախը։ Կաթսան կողք ենք դնում, որպեսզի պարունակությունը սառչի։ Սառելուց հետո ամբողջը լցնում ենք քամիչի մեջ, և կաթնաշոռը պատրաստ է։

Միջին դպրոցի սովորող՝ Անահիտ Տիգրանյանը կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով բակտերիաներ թեման, որոշել է տան պայմաններում պատրաստել տնական գինի, որ հասկանա բակտերիաների դերը գինու արտադրության մեջ:

7-րդ դասարանի սովորղ Ինեսա Մամյանը պատրաստում է տնական մածուն: Փոքր տեղեկություն տնական մածունի մասին.

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Այն պարունակում է ամինաթթուներ, սպիտակուցներ, վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում, որոնց շնորհիվ բարելավում է մարսողությունը, կարգավորում իմունային համակարգի աշխատանքը, օգնում է պայքարել  թունավորումների, աղեստամոքսային հիվանդությունների, ճնշման տատնումների ու նյարդային լարվածության դեմ։ Բացի այդ վերջինս համարվում է դիետիկ մթերք:

7.1 դասարանի սովորղ Ռոզա Մովսիսյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է կաթնամթերքի արտադրություն.

Ռոզան գրում է.

Մենք գիտենք,որ կաթնաթթվային բակտերիաները գտնվում են մածունի մեջ և նրանք սնվում են լակտոզա ֆերմենտով,որը գտնվում է կաթի մեջ։ Երբ տաք միջավայր է լինում կաթնաթթվային բակտերիաները արագ կիսվում են և բազմանում են։ Սրանում համոզվելու համար կատարում ենք փորձ, վերցնում ենք գոլից մի փոքր տաք կաթ, դրա մեջ ավելացնում ենք երկու գդալ մածուն և լավ խառնում ենք, որ լուծվի։ Հետո փակում են ծածկոցով, թողնում ենք 4-5-ժամ,երբ բացում ենք տեսնում ենք, որ կաթնաթթվային բակտերիաները բազմացել են և կաթը դարձել է մածուն։

Միջին դպրոցի 7֊6 դասարանի աշակերտուհի Նանե Խաչատրյանը պատրաստում է հաց՝ տան պայմաններում։

Ահա նյութի հղումը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպիր ամագիր- Արտադրական, տեխնոլոգիական և բնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Դպիր ամագիր- Արտադրական ուսուցում

Didacts. Ru- ПРОИЗВОДСТВЕННОЕ ОБУЧЕНИЕ

Բակային աշխատանքներ

Մասնակիցներ` 6-5 դասարանի սովորողներ և այլ ցանկացողներ

Վայր` Ցանքի համր նախատեսված է է Միջին դպրոցի բակային տարածքները

Ժամանակահատված`Հոկտեմբեր- նոյեմբեր

Նախագծի նպատակնէ համագործակցելով տիկին Շողիկի հետ և բնագիտության լաբորատորիայից բերել փաթաթվող և մագլցող բույսերի կտրոններ, որոնք բազմացնում ենք Միջին դպրոցում և արմատակալելուց հետո տնկում ենքՄիջին դպրոցի բակային տարածքներում, որոնք որ արմատակալած ենք բերում անմիջապես տնկում ենք: Նաև սերմեր ենք հավաքում և պահեստավորում ենք, որ գարնանը ցանենք:

Աշխատանքներ.


  • Լանջերի խնամք
  • Սիզախոսի ցանք
  • Փաթաթվող բույսերի տունկ
  • Փաթաթվող բույսերի կնտրոնների պատրաստում
  • Թփերի տունկ
  • Սերմնահավաք

Նպատակը`

  • Սովողների մոտ առաջացներ սեր հողագործության և երկրագործության նկատմամբ
  • Սովորել ճիշտ խնամել բույսերը և մեր շրջապատող միջավայրը
  • Խնամել մեր ձեռքով տնկված բույսերը
  • Համագործակցել այլ մարդկանց հետ

Արդյունքներ.

  • Արդյունքում ունենալ կանաչապատ միջավայր
  • Նախագծի ողջ ընթացքը նկարահանել և հրապարակել բլոգներում և Միջին դպրոցի ենթկայքում։

Ուրցաձորի բնապահպանական ճամբար

Ճամբարի համակարգող՝ Հասմիկ Ուզունյան

Հայտարարություն

Նախագիծ

Հունիսի 27-29- Հասմիկ Ուզունյան և Շուշան Սարդարյան

Հուլիս- Մարիամ Մխիթարյան և Քոլեջի սովորողներ

Անուշ ԱսատրյանՕգոստոսի 15-17-Ճամբարի մասնակցներն են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի և Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի սովորողնեը:

Իվետա Ջանազյան Հոկտեմբերի 2-4

Հոկտեմբերի 28-30- Մարիամ Մխիթարյան և քոլեջի սովորողներ

Նոյեմբերի 4-8 — Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի համակարգում կրթահամալիրում

Նոյեմբերի 1- Ծառատունկ Ուրցաձորի հարակից տարածքում- Անուշ Ասատրյան և ընկերներ

Համընդհանուր ներառում

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

1..Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

Առաջադրանք.

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Կրթահամալիրում իրականացնում ենք ներառական կրթութույուն, մենք հաշվի ենք առնում դասարանում բոլոր սովորողների կարողությունները և իրականաննում ենք անհատական կրթություն:

Մեջբերում կարգից.

  • Ծրագրում սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման, պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը: 
  • Կրթահամալիրի բազմամասնագիտական խումբը (հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ) կատարում է երեխայի կրթական կարիքի նախնական գնահատում: 
  • Սովորողի ներառումը կազմակերպելու համար Ծրագիրն ապահովում է ընտանիքի ամբողջական ներառումը կրթահամալիր՝ ընտանիքի դպրոցահասակ անդամների կրթական կարիքը հոգալով կրթահամալիրի դպրոցներում, արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորում:
  • Դասարանի ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցի ղեկավարը՝ նկատի ունենալով դասարանում հատուկ կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը (20-25 հոգիանոց խմբում՝ 2 սովորող):
  • Սովորողի համար կազմվում է անձնական գործերի փաթեթ՝ ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր, ԲՀԿ-ի կողմից տրված եզրակացություն, բժշկական փաստաթղթեր, անհատական ուսումնական պլան, որի պատասխանատուն գրասենյակի ղեկավարն է:
  • Սովորողի ուսուցումը կազմակերպվում է դպրոցի ղեկավարի կողմից հաստատած անհատական ուսումնական պլանով, որի մշակմանը մասնակցում են դասարանի դասավանդողները, սովորողի ծնողը, դպրոցի ղեկավարի որոշմամբ նաև  այլ մասնագետներ։

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան

Ես հոդվածների ցանկից ըտրեցի Աննա Գանջալյանի հոդվածը: Աննան կարևոր հարցերի մասին է խոսում , որոնք դեռ խորը հետազոտման կարիք ունեն:

կազմել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում սովորող ուսումնական հատուկ կարիք ունեցող երեխաների անհատական ուսումնական պլանները հետևյալ կերպ.

* Աշխատանքային շաբաթվա յուրաքանչյուր օր 2-րդ կամ 3-րդ ժամը դասացուցակում նշել որպես «ուսումնական հատուկ կարիքով երեխաների ընտրության ժամ»: Այս ընտրության ժամը վերաբերում է տվյալ դպրոց-պարտեզի ուսումնական հատուկ կարիքով սովորողներին, դպրոցի կազմակերպչին, ուսուցչի օգնականին, հոգեբանին, լոգոպեդին և ընտրված գործունեության դասավանդողին: Եթե սովորողների թիվը գերազանցում է 8-ը, կարելի է բաժանել 2 խմբի։ Ստացվում է այնպես, որ մեկ դասավանդող-մասնագետ այդ մեկ ուսումնական ժամի ընթացքում զբաղվում է 1-2 սովորողի հետ: Յուրաքանչյուր օրվա աշխատանքի չափը պլանավորված է այնպես, որ յուրաքանչյուր սովորող զգա իրեն ուղղված ուշադրությունը, սերն ու հոգատարությունը: Նրանք այնքան շատ ունեն դրանց կարիքը:

* Երկուշաբթի՝ տեխնոլոգիա(կավագործություն): Արդեն արված

ամենաչնչին արդյունքով աշխատանքը սովորողի անվան հետ պահվում է տեխնոլոգիայի կաբինետի մի անկյունում մինչև հաջորդ շաբաթվա նույն օրը:

* Երեքշաբթի՝ մի շաբաթ լող, իսկ մյուս շաբաթ՝ ուսումնական ագարակ: Արևմտյան դպրոց-պարտեզում գտնվող փակ լողավազանում պարապմունք անցկացնելու դասաժամը պետք է դպրոց-պարտեզները միմյանց հետ համաձայնեցնեն: Ուսումնական Ագարակում երեխաներին սովորեցնել, թե որ կենդանին ինչ է սիրում ուտել և նրանք կարող են կերակրել կենդանիներին իրենց հետ բերած մթերքներով:Եթե ծնողները տեղեկացված լինեն Ագարակի օրվա մասին, նրանք հաճույքով մի փոքրիկ տոպրակ կպատրաստեն այդ օրվա համար:

* Չորեքշաբթի՝ հեծանվավարություն.

* Հինգշաբթի՝ մարմնակրթություն դպրոց պարտեզի մարզասրահում:

* Ուրբաթ՝ շրջակա միջավայրի խնամք: Աշխատանքները կազմակերպվում են դպրոցի պարտեզում: Փոքրիկ ցնցուղներով ծառերի և ծաղկաթմբերի ջրում, մաքրման աշխատանքներ: Վստահ եմ, որ սովորողները ուրախ կլինեն՝ գիտակցելով, որ իրենք լավ ու կարևոր գործ են անում: Նրանց համար ամենակարևորը կարևորված լինելու զգացումն է, որն այնքան քիչ են ունենում:

  1. Յուրաքանչյուր սովորողի համար կազմել ուսումնական առարկաների անհատական ծրագիր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունները: Առարկայական դասավանդողը իր ծրագրում նշում է այն նվազագույն գիտելիքը և կարողությունները, որոնց կարող է ձեռք բերել տվյալ սովորողը և հետևողական է լինում դրա իրականացմանը:Անշուշտ պետք է մշտապես դասավանդող-ծնող կապ ստեղծվի, որպեսզի արդյունքը ակնհայտ լինի։

Ուսումնական պլանի այսկերպ անհատականացումը կօգնի, որպեսզի հատուկ կարիքով երեխան դասացուցակային մնացած ժամերին իր արդեն առարկայական անհատականացված ծրագրով ավելի լավ ներառվի իր դասընկերների ուսումնական գործընթացին. նա հանգստացած է, մի քիչ կարևորված, սիրված և գնահատված:

Շարունակել կարդալ “Համընդհանուր ներառում”

Ոսկեվազի գինու գործարան-հաշվետվություն

306552624_3329943543958355_1048477219952267573_n

Սեպտեմբերի 12 ին Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ ճամփորդեցինք Ոսկեվազի գինու գործարան, սովորողների մեծ մասը ,,մուտքի ճամբարին,, մասնակցող սովորողներն էին, որոնց համար բավականին հետաքրքիր էր ուսուցչի հետ ընկերություն անելով ճամփորդելը Հայաստանի գեղեցիկ պատմություն ունեցող վայրերով: Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջեցինք գործարանով, հին և նոր մառանով , ծանոթացանք գործարանի պատմությանը։ Կարևորը ան էր , որ այս տարի գինու գործարանում հիմնվել է ուսումնական կենտրոն որը տեղացի երեխաների համար անվճար է լինելու, նաև ողջունելի է , որ հիմնադիրները բավականին շատ աշխատտեղեր են ստեղծել Ոսկեվազ գյուղի մարդկանց համար:

Ոսկեվազում արտադրվում են գինիներ ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական 19-րդ դարավերջին ստեղծված կարասները:

Տեսականին ընդգրկում է շուրջ 16 և ավել անուն գինիներ, որոնց արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են կաղնուց պատրաստած տակառները, իսկ խմորման համար ավանդական կարասները:

Ոսկեվազի գինիները ցուցադրվելով միջազգային էքպոներում՝ արժանացել են բազմաթիվ մրցանակների:

Սովորողների լուսաբանումները՝

Մարի Համբարչյան

Կարինե Դադոյան

Ֆոտոշար ՝  Շուշան Սարդարյանի ֆեսբուկյան էջից։

Ֆեսբուկյան ֆոտոպատում

Դիրքորոշում և արժեք: Վերջնարդյունքներ

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Աշխատաժամանակ.

12.09.2022- 18.09.2022

12.09 – ժամը՝ 15:00 -18:00

13.09 – ժամը՝ 15:00 – 18:00

14.09 – ժամը՝ 15:00 – 15:30

15.09 – ժամը՝ 15:00 – 15:30

16.09 – ժամը՝ 15:00-15:30

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Մոդուլը։ Թեմա 1, 4 ժամ, երկու հանդիպում

Մասնակիցների հաշվառման մատյան

Շաբաթվա աշխատակարգը

Հետազոտական աշխատանք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

Շարունակել կարդալ “Դիրքորոշում և արժեք: Վերջնարդյունքներ”