Հետազոտական աշխատանք — կենսաբանություն

Հետազոտական աշխատանք (2)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Արտադրական ուսուցում

Կատարող՝ Հասմիկ Ուզունյան

Դասավանդած առարկան՝ Կենսաբանություն

Խորհրդատու՝ Անուշ Ասատրյան

                                                                   2022

Բովանդակություն


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ…………………………………………………………………………3

ԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ…………………………………………………………………………4

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ……………………………………………………………6

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ……………………………………………………….7

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ………………………………………………………………………..18

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ……………………………………………………………….19

Ներածություն

Հետազոտության   արդիականությունը։ 

Թեմայի արդիականությունը  կայանում  է  նրանում, որ ուսումնասիրում ենք արտադրական ուսուցումը որպեսզ կենսաբանութան դասաժամին ներառված ուսումնական գործընթաց երկարաժամկետ  կտրվածքով հանրակրթության  ոլորտում:

Հետազոտության  նպատակն  է  ուսումնասիրել  արտադրական ուսուցման առանձնահատկություները, վերլուծել դրանից  առաջացող   հետևանքները, վերհանել  հետևանքների  առանձնահատկությունները,  որից բխում  են  հետևյալ  խնդիրները։

Խնդիր 1։ 

 Ուսումնասիրել  արտադրական ուսուցումը կենսաբանության դասաժամերին օգտագործելու արդյունավետությունը:

Խնդիր 2։ 

Նշել այն հիմնական  խոչընդոտները, որոնք  առաջանում  են  ուսումնառության  ընթացքում։

Խնդիր 3։

 Վերհանել   արտադրական ուսուցման առանձնահատկությունները  հանրակրթության  ոլորտում։

Հետազոտության  օբյեկտը  և  առարկան։ 

 Քանի որ կենսաբանության դաաաժամերին անհրաժեշտ է ներառել գործնական աշխատանքներ, արտադրական ուսուցման ժամանակ սովորողները նախ գործնական աշխատանքի շնորհիվ ամրապդումէ ստացած գիտելիքները նաև վերականգնում է հին ավանդութները:

Հետազոտության  նորույթը։

 Հետազոտության  նյութը  կարող  է  մեծ  նշանակություն  ունենալ  և  հետաքրքրություն  առաջացնել  դպրոցի  մանկավարժական կոլեկտիվի շրջանակներում նաև հանրակրթական այլ դպրոցնների և սովորողների համար կարող է ուսումնական նյութ հանդիսանալ:

Հետազոտության  գիտական  վարկածը։ 

 Եթե  ուսումնասիրենք  արտադրական ուսուցուման կրթության  կազմակերպումը,  ապա  կհասկանանք  արտադրության կարևորությունը  հանրակրթության  ոլորտում։

Հետազոտության  տեսական  և  գործնական  նշանակությունը։ 

Հետազոտությունը  կատարվել է  իմ կողմից։  Ստացված  արդյունքները  կարող  են  օգտակար  լինել  նման  ուսումնասիրություններ  անողների  համար և որպեսզ ուսումնական նյութ կարող է հանդիանալ հանրակրթական այլ դպրոցնների դասավանդողների, սովորողների և այլ ցանկացողների համար:

Աշխատանքի  կառուցվածքը։  

Աշխատանքը  կազմված  է  ներածությունից,  մասերից (մաս 1,  մաս2,  մաս3), եզրակացությունից, գրականության  ցանկից և հավելվածից։

Մաս 1 Կրթության  որակի  ապահովումը  հանրակրթության  ոլորտում` արտադրական ուսուցումը որպեսզ կրթության մաս

Հանրակրթության  ոլորտ։ Հայաստանում  կրթության  ոլորտը  կարևորվում  է  որպես  երկրի  կայուն  զարգացման,  ինչպես  նաև մարդկային  կապիտալի  պահպանման  ու  վերարտադրության  նախապայմաններից  մեկը։ Հանրակրթության  ոլորտում  պետական  քաղաքականության  հիմնական  նպատակն  է՝  ապահովել  հիմնական  հանրակրթական  ծրագրերի  մատչելիությունը  նախադպրոցահասակ  և  դպրոցահասակ երեխաների համար և  բարելավել  կրթության  որակը։Մասնավորապես՝  ապահովել  5-6  տարեկան  երեխաների  համար  նախադպրոցական  կրթության  առնվազն  90 տոկոսով  հասանելիություն,  ապահովել  ընդհանուր  միջնակարգ  կրթության  որակի  բարձրացում, դրա  համապատասխանացում  միջազգային  չափորոշիչներին, արդիականացնել կրթության բովանդակությունը՝ համապատասխանեցնելով  այն  հասարակության  ժամանակակից  պահանջներին։  Սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն ապահովելն  է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999)։

Համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի՝ նախատեսվում է Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն  իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` հետևյալ հաջորդական   աստիճաններով՝

ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ)
բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ)
գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ)

12-ամյա կրթության անցումը սկսվել է 2006-2007 ուսումնական  տարուց:

Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:

Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:

2.Արտադրական ուսուցման կազմակերպման նպատակը

Արտադրական ուսուցումը դա աշակերտների գործնական ուսուցումն է ՝մասնագիտական ուսուցման անբաժանելի մասը,այն ապահովում է ըստ մասնագիտության մասնագիտական պատրաստվածությունը՝ մասնագիտական կրթության պետական ստանդարտի պահանջներին համապատասխան: Արտադրական ուսուցման հիմանական նպատակը այն է , որ ոսովորողների շրջանում ձևավորել որոշակի գրծնական հիմունքներ: Արտադրական ուսուցումը զուգակցվում է ուսուցմանը զուգակցված՝ կրթական խնդիրներ և արդյունավետ աշխատանքի հետ միասին, սա հստակ պահանջներ է ներկայացնում ուսումնական և արտադրական աշխատանքների ընտրության  և արտադրական  ուսուցման  նյութատեխնիկական բազայի նկատմամբ: Արտադրական ուսուցման գործընթացի հիմնական բովանդակությունը սովորողների յուրացրած մասնագիտությանը բնորոշ հմտությունների և կարողությունների ձևավորումն է, սա արտացոլվում է կազմակերպչական ձևերի և դասավանդման մեթոդների  ընտրության և կիրառման մեջ: Ուսումնական առանձնահատուկ հատկանիշը հատուկ կազմակերպված  և արտադրության պայմաններին  հնարավորինս մոտ  ուսուցումն է, ներառյալ խթանիչները՝ուսումնական սեմինարներում, լաբորատորիաներում, ուսումնական տնտեսություներում, հրապարակումներում, կայքեում և այլն: 

3. Արտադրական ուսուցում: Դասավանդողի և սովորողի կապը գործնական աշխատանքի ժամանակ:

Ստորև ներկայացնում է այն աշխատանքները, որոնք իրականցրել եմ դեռևս 2019 թվականից, հետազոտական աշխատանքը արտահայտվում է հոդվածի տեսքով, որը հրապարակված է ,,դպիր,, ամսագրում:

Ճամփորդելը, սար ու ձորում գիշերելը, դժվարություններ հաղթահարելը փոքրուց արյանս մեջ են: Ինչ ինձ հիշում եմ, ճամփորդում եմ: Ծնողներս երկրապահ-ուսուցիչ-արշավորդներ են եղել, արշավելը` ապրելակերպ: Միշտ պատրաստ էի ամեն ինչի, «չեմ կարող »արտահայտությունը գոյություն չուներ ինձ և եղբայրներիս համար. այդպես էին դաստիարակել ծնողներս, հատկապես` հայրիկս: Արշավային ու սարահոտ ամռանը հաջորդում էին դպրոցական օրերը: Չէի սիրում դպրոցը. դաշտերից և սարերից հետո դպրոցական օրերն անտանելի էին: Մայրս դպրոցի հաշվապահն էր, մորաքույրս` կազմակերպիչը: Ամռան ազատ օրերին էլ դպրոցի բակում բույսերն էի խնամում, օգնում էի պահակին. ինձ համար կրթությունը սա էր: Դասընկերներիցս շատերը բակում չէին աշխատում` պատճառաբանելով, որ ծնողները չեն թողնում (մոռացա նշել, որ ծնվել եմ Արարատի շրջանի Ավշար գյուղում): Զարմանում էի: Կրթահամալիրում հայտնվելուց հետո համոզվեցի, որ կրթության մասին իմ պատկերացումները ճիշտ էին: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կամավոր աշխատանքի անցնելուց հետո երջանկությանս սահման չկար: Բակում երկար աշխատում էի. ցանկանում էի հողից սերս հանել: Չէի պատկերացնում, որ սրտումս պահած դպրոցը գոյություն ունի: Ա՜յ քեզ զարմանք, սովորղները, ուսուցիչները, ծնողները, բոլոր-բոլորը` անգամ ծրագրի ղեկավարը, դպրոցի բակում աշխատում էին: Ահա իմ երազած` հենց դպրոցի բակից սկսվող իսկական կրթությունը:

Դեռ գյուղում ապրելու տարիներին, երբ հողից հաց էինք ստանում, մտածում էի արտադրական կրթության մասին: Մտածում էի` ինչու դպրոցներում չի կարող ուսուցումը նաև այս ուղղությամբ ընթանալ. չէ՞ որ հետագայում սա է դառնում բնակչության մի մասի ապրուստի միջոց: Կրթության մեջ այն շատ կարևոր է: Սովորողները պետք է ոչ միայն «տիրապետեն» իրացման կանոններին, այլ նաև պետք է կարողանան կիրառել դրանք: 2019-2020 ուսումնական տարվա աշնանը Միջին դպրոցի դասավանդողների և սովորողների համար արտադրական կրթության փորձարկման շատ լավ հնարավորություն ստեղծվեց: Կրթահամալիրը գնել էր 1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը տրամադրեց Միջին դպրոցին: Շատ արագ գրեցի «Չրատոն − չրատուն» նախագիծը , և մեծով-փոքրով սկսեցինք փորձարկել չիր պատրաստելու տեխնոլոգիան: Աշնան մանկավարժական դպրոցն էլ լավ շրջան էր այս աշխատանքներն իրականացնելու համար: Օրեր անց բոլորս հմտացանք այս գործում: Դասավանդող-սովորող ուսումնասիրեցինք արքայանարնջից չիր պատրաստելու տարբերակները և գտանք ճիշտ եղանակը: Միջին դպրոցի ջերմոցն էլ կարծես միրգ չորացնելու համար ստեղծված լիներ` տաք և արևոտ:

Ինչ է պետք արքայանարնջի չիր պատրաստելու համար.

· միջին չափի խուրմաներ

· կախիչներ

· ամուր թել

Պատրաստման եղանակը

· Հարկավոր է ընտրել միջին չափի արքայանարինջներ (մեծերը ուշ կչորանան): · Հարկավոր է շատ բարակ կեղևահանել միրգը (ինչո՞ւ բարակ, որովհետև մրգերի վիտամինների մեծ մասը կեղևի տակ է):

· Կեղևահանելուց հետո թելով կապկպել միրգն այնպես, որ կախելուց չպոկվեն:

· Հարկավոր է չորացնել զով տեղում: · Ուշադիր լինել, որ արքայանարինջները իրար չկպչեն:

· Երկու օրը մեկ հարկավոր է ձեռքի ափով տրորել պտուղը, որպեսզի չորանալուց հետո փափուկ չիր ստացվի:

· Երբ սկսում է չորանալ, պտղի միջի շաքարը փոշու տեսքով դուրս է գալիս չրի մակերես:

· Հավաքել և պահել կտորից տոպրակների մեջ:

Միջին դպրոցի սովորողները չիր պատրաստելու գործում բավական հմտացան և իրենց փորձը փոխանցեցին ընկերներին: Տեխնոլոգիայի և բույսերի և կենդանինեի խնամքով զբաղվող ընտրությամբ խմբի սովորողները շատ արագ և հեշտությամբ կեղևազրկեցին և կախաններ ստեղծեցին, որոնք էլ իրենց տեղը գտան ջերմոցում: Չրի արտադրությունը հետաքրքրեց շատ սովորողների և ուսուցիչների և դարձավ ուսումնական այլ առարկաների համար ուսումնասիրության նյութ «Սարալանջ» ռադիոն է պատմում արքայանարնջի չրի պատրաստման գործընթացի մասին, մաթեմատիկայի դասաժամերին սովորողները չափումներ իրականացրին, որի արդյունքում պարզվեց, որ միջին չափի մեկ հատ արաքայանարնջի կշիռը մոտավորապես 350-400 գրամ է, այսինքն` 200 կգ-ում մոտ 500 հատ արքայանարինջ կա, տես հաշվարկը՝ 200×1000=200000 գ 200.000:400=500 հատ միջին չափի արքայանարինջ:

5 կգ մաքրելուց հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները, և տեսանք, որ կեղևից կես կգ կուրուստ ունեցանք, չորանալուց հետո թաց զանգվածի 70 տոկոսը անհետանում է: Մեկ ամիս անց չիրը պատրաստ էր. շաքարը փոշու տեսքով նստեց չրի վրա, սովորողները կախանները իջեցրին և թելից առանձնացնելուց հետո շարեցին արկղերի մեջ:

Արքայանարնջի չրի պատրաստմանը զուգահեռ սկսեցինք պատրաստել խնձորի և գազարի չիր: Սկզբում գազարի չիր պատրաստելու մասին տեղեկություններ փնտրեցինք համացանցում, բայց, նյութեր չգտնելու պատճառով, ես իմ փորձը փոխանցեցի սովորողներին և գործընկերներիս:

Գազարի չրի բաղադրատոմսը.

· 2 կիլոգրամ գազար

· 2 բաժակ ջուր

· 1 կիլոգրամ շաքարավազ

· 1 հատ կիտրոն

· 1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակը

Շաքարաջուրը եռացնել, ավելացնել կիտրոնը և վանիլինը, ապա ավելացնել կտրատած գազարը, լավ եռացնել և թողնել, որ սառչի: Քամելուց հետո շարել, որ չորանա, ապա հավաքել և պահել սառը տեղում: Սովորողները մեծ սիրով և հաճույքով սկսեցին պատրաստել գազարի չիր:

Չորացած և պատրաստի չրերը փոքր չափերով սովորղները իրականացրեցին վաճառ, իսկ մնացածը զարդարեցին կրթահամալիրում իրականացվող ծեսերի սեղանները և Ագարակի տաղավարը:

Հատկանշական է և կարևոր, որ արտադրական ուսուցումը սահուն կերպով մտավ նաև ընտանեկան դպրոց: Սովորողներն ուսումնասիրեցին կաթից մածուն  և պանիր ստանալու տարբերակները: Որպես մանկավարժ`այս գործում կարևորում եմ գործնական աշխատանքի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, որոնք սովորողը հետագայում կկարողանան կիրառել տարբեր իրավիճակներում:

Արտադրական ուսուցման շնորհիվ սովորողները կարողանում են տեսական գիտելիքները գործնականում կիրառել, ձեռք են բերում մասնագիտական զարգացում և փորձ:Կարևոր և առաջնային ձեռքբերում է նաև այն, որ սովորողը ժամանակի հոսքի մեջ կարողանա ճիշտ օգտագործել իր ստացած հմտությունները: Այս փորձը նրան կարող է նաև հետագայում օգնել մասնագիտության ընտրության կողմնորոշման հարցում:

3.Արտադրական, տեխնոլոգիական և բնագիտական ուսուցումը

Ես ապրում եմ իմ երազանքի դպրոցում, իմ երեխաները կրթվում են իրենց ասած՝ «Հավեսի դպրոց»-ում։ Յոթ տարեկան աղջիկս ասում է, որ արտադրությամբ պետք է զբաղվի. ուզում է կավե իրեր պատրաստել և վաճառել: Հետո էլ ավելացրեց, որ չրի և սուջուխի արտադրություն է սկսելու։ Սիրելի՛ ընթերցող, իսկ ինչո՞ւ եմ այս ամենը պատմում. ուզում եմ ասել, որ անգամ յոթ տարեկան երեխան գիտացում է, որ ուսումնառության ժամանակ ձեռք է բերել տեխնոլոգիական հմտություններ, որոնք կարող են հետագայում մասնագիտության ընտրության հարցում օգնել և եկամուտ բերել: Սա է իրական կրթությունը. չի ուզում գնալ անգիրի դպրոց (ասեմ , որ աղջիկներս սովորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ «Հավեսի դպրոց»-ում)։

Միջին դպրոցում , Քոլեջում և ընտանեկան դպրոցներում կենսաբանություն առարկան ուսումնասիրում ենք նախագծային ուսուցման եղանակով և արդյունքում ձեռք ենք բերում տեխնոլոգիական հմտություններ։ Կրթահամալիրի տարատարիք սովորողների և Միջին դպրոցի՝ տեխնոլոգիայի և կենսաբանության դասաժամերին իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր․

«Կաթնամթերքի արտադրություն» նախագիծը սկիզբ առավ 2020 ուսումնական տարվա կարանտինային շրջանում՝ որպես ընտանեկան դպրոցի բաղադրիչ, և քանի որ հաջողված նախագիծ էր, ընդլայնվեց և դարձավ արդեն երկարաժամկետ, և գործունեությունը տեղափոխվեց ֆիզիկական միջավայր։ Միջին դպրոցի ընտրությամբ գործունեութան խմբի և Քոլեջի սովորողների հետ կենսաբանության դասաժամին ուսումնասիրելով կաթնաթթվային բակտերիաներ թեման՝ որոշեցինք գործնականում կրառել. արդյունքում փորձը վերածվեց արտադրության։ Աշխատանքները իրականացվել են ինչպես դպրոցում՝ դասաժամերին, այնպես էլ հասել են սովորողի ընտանեկան դպրոց։ Սովորողների պատրաստած կաթնամթերքը խնամքով փաթեթավորել ենք, իրենց ձեռքով պատրաստված պիտակներն ամրացնելուց հետո բերվել է վաճառքի համար ներկայանալի տեսքի։ Սեբաստացու օրերի ընթացքում ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը ուղղվել է զինվորին։ Ավելի մանրամասն պատմում եմ «Տեխնոլոգիական հմտություններ՝ արտադրական ուսուցմամբ» հոդվածում։

Նախագիծ՝ Կաթնամթերքի արտադրություն

Ամսագիր՝Արտադրական ուսուցում

Երբ Մարիամ Մխիթարյանը տեսավ իմ պատրաստած ձեռագործ պայուսակները, առաջարկեց՝ երկուսով վարենք Ձեռագործների ակումբը։ Նախագիծը հրապարակելուց հետո շատ արագ արձագանքներ եղան կրթահամալիրի տարբեր դպրոցների դասավանդողներից, տարատարիք սովորողներից և ընտանեկան դպրոցներից. թիմը շատ արագ հավաքվեց, սկսեցինք գործել պայուսակներ, որոնք Սեբաստացու օրերին ներկայացրինք ցուցահանդես վաճառքին, վաճառքից գոյացած գումարը ուղղվեց սահմանին վիրավորում ստացած զինվորին։ Պատերազմի օրերին Ձեռագործի ակումբի շրջանակում կրթահամալիրի մեծով֊փոքրով, ինչպես նաև կամավորներով, որոնք տարբեր վայրերից էին գալիս, քողարկող ցանցեր գործեցինք, որոնք ուղարկվեցին սահման։

 Միջին դպրոցի սովորողները և  Բույսերի և կենդանիների խնամքով զբաղվող ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն իրականացնում են ամենօրյա բակային աշխատանքներ, մասնակցում ենք Մայր դպրոցի կանաչապատման աշխատանքներին և դրանց ամենօրյա խնամքին, տերևներից և աղբից մաքրում ենք բակային տարածքները։ Մասնակցում ենք Սարալանջում դեկորատիվ բույսերի տունկին և դրանց խնամքին։ Համագործակցում ենք տիկին Շողիկի հետ՝ իրականացնելով ,,Բաղեղների ուսումնահետազոտական տնկարան,, նախագիծը։

Միջին դպրոցի սովորղների հետ մանրադիտակով ուսումնասիրություններ ենք կատարում նորաստեղծ լաբորատորիայում , փորձեր և հետազոտությունները իրականացվում են սովորողների առաջարկած փորձերի շուրջ, իրենց տանից բերված փորձերի հավքածուներով կարողանում են փոքրիկ ուսումնասիրություններ կատարել՝ Լաբորատոր փորձ` ջրի ֆիլտրում։

Ուսումնասիրելով ,,Բակտերիաներ և խմորասնկեր թեման,,՝ սովորողների հետ որոշեցինք տան պայմաններում իրականցնել «Ինչպե՞ս խաղողից պատրաստել տնական գինի» նախագիծը։ Գինու պատրաստման ժամանակ սովորողները լավ հասկացան, թե ինչպես է խմորասնկերի միջոցով գինու խմորման գործընթացը տեղի ունենում։ Շուշան Սարդարյանի հետ համագործակցության ժամանակ Միջին դպրոցում պատրաստված գինու խմորման գործընթացը հաջողությամբ մշակվեց։

Սովորղների հետ իրականացրեցինք ,,Տնական թարմ հաց,,նախագիծը։ Նախագծի նպատակը այն է, որ սովորողը կարողան իր հմտությունները և ստացած գիտելիքները կիրառել գերծնականում և պահպանել հին ավանդույթները և առողջ սնվելու հետևողականությունը։ Սովորողները մեկ օր առաջ խմոր պատրաստեցին, երբ հաջորդ օր հասունացավ, թխեցինք հաց , ստացված հացից իրենց համար բրտուճներ պատրաստեցինք և իրենց այդ օրվա սնունդ պատրաստ էր, ստացված արդյունքից սովորողները ոգևորվեցին հաջորդ անգամ ավելի շատ հաց ստացվեց և բրտուճները վաճառեցինք, ստացվեց իսկական արտադրական ուսուցում, նախագիծը շարունակվում է նաև սովորողների ընտանեկան դպրոցներում։

Ուսումնառության ընթացքում սովորղներիս հետ իրականացրինք «Տնական թարմ հաց» նախագիծը։ Նախագծի նպատակն այն է, որ սովորողը կարողանա իր հմտությունները և ստացած գիտելիքները գործնականում կիրառել, պահպանել հին ավանդույթները և սովորի առողջ սնվել։ Սովորողները մեկ օր առաջ խմոր պատրաստեցին, երբ հաջորդ օրը հասունացավ, հաց թխեցինք: Հացից բրդուճներ պատրաստեցինք. օրվա սնունդ պատրաստ էր: Արդյունքը ոգևորեց  սովորողներին, հաջորդ անգամ ավելին ստացվեց, և բրդուճները վաճառեցինք: Ահա իսկական արտադրական ուսուցում: Նախագիծը շարունակվում է նաև սովորողների ընտանեկան դպրոցներում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հետազոտական աշխատանքի ամփոփում

Հետազոտական աշխատանքի հետազոտման ժամանակ կարևոր դեր ունի բանիմաց վերապատրաստող մասնագետը։ Հետազոտման ժամանակ վերապատրաստվողի տեսանկյունից նայեցի իմ ստեղծած նյութերին և նախագծերին, որոնցում բավականին վիրիպումներ գտա, որոնք որպես նախագիծ ստեղծող ժամանակին չէի նկատել։ Արտադրական ուսուցման վերաբերյալ հայերեն լեզվով բավականին քիչ նյութեր կան ,այդ պատճառով թարգմանություններ արեցի և այլ երկրներում կատարված ուսումնասիրությունները համեմատեցի իմ ուսումնասիրությունների և հոդվսծների հետ, արդյունքում ստացվեց վերը նշված հետազոտական աշխատանքը:

Հետազոտական աշխատանքը իրականացնելու ժամանակ, երբ սովորողները զբաղված էին արտադրական ուսուցմամբ , նախ նրանց համար բավականին հետաքրքիր և նոր գործընթաց էր, բացի սա նրանք գործնական աշխատանքի ժամանակ իրենք էլ չհասկացան ինչպես յուրարեցին բակտերիաներ թեման:

Կրթահամալիրում իրկանացնելով արտադրական և տեխնոլոգիական ուսուցում, ստեղծվեց ,, Արտադրական ուսուցում,, ամսագիրը, որում էլ ներկայացնում եմ սովորողների աշխատանքները:

Աշխատանքներից մի քանիսը.

7-րդ դասարանի սովորղ՝ Նարե Խաչատրյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է արտադրական ուսուցում և մեզ է ներկայացնում ինչպես ճիշտ պատրաստել տնական օգտակար կաթնաշոռ:

Պատմում է Նարեն.

Կաթը տաքացնելուց հետո ավելացնում ենք քիչ քանակությամբ մածուն, խառնում ենք, ծածկում ենք որևէ հաստ ծածկոցով և թողնում ենք մի քանի ժամ մերվելու համար։

Երբ արդեն մածունը պատրաստ է լինում, նրան ավելացնում ենք ջուր` ստանալով, թանձր թան։ Ավելացնում ենք մի պտղունց աղ և դնում ենք կրակին` առանց խառնելու։ Ընթացքում խառնուրդը սկսելու է շաղել։ Սպասում ենք այնքան ժամանակ, մինչև սկսի եռալ, հենց առաջին եռը տալիս է, անջատում ենք գազօջախը։ Կաթսան կողք ենք դնում, որպեսզի պարունակությունը սառչի։ Սառելուց հետո ամբողջը լցնում ենք քամիչի մեջ, և կաթնաշոռը պատրաստ է։

Միջին դպրոցի սովորող՝ Անահիտ Տիգրանյանը կենսաբանության դասաժամերին ուսումնասիրելով բակտերիաներ թեման, որոշել է տան պայմաններում պատրաստել տնական գինի, որ հասկանա բակտերիաների դերը գինու արտադրության մեջ:

7-րդ դասարանի սովորղ Ինեսա Մամյանը պատրաստում է տնական մածուն: Փոքր տեղեկություն տնական մածունի մասին.

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Այն պարունակում է ամինաթթուներ, սպիտակուցներ, վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում, որոնց շնորհիվ բարելավում է մարսողությունը, կարգավորում իմունային համակարգի աշխատանքը, օգնում է պայքարել  թունավորումների, աղեստամոքսային հիվանդությունների, ճնշման տատնումների ու նյարդային լարվածության դեմ։ Բացի այդ վերջինս համարվում է դիետիկ մթերք:

7.1 դասարանի սովորղ Ռոզա Մովսիսյանը իր ընտանեկան դպրոցում իրականացնում է կաթնամթերքի արտադրություն.

Ռոզան գրում է.

Մենք գիտենք,որ կաթնաթթվային բակտերիաները գտնվում են մածունի մեջ և նրանք սնվում են լակտոզա ֆերմենտով,որը գտնվում է կաթի մեջ։ Երբ տաք միջավայր է լինում կաթնաթթվային բակտերիաները արագ կիսվում են և բազմանում են։ Սրանում համոզվելու համար կատարում ենք փորձ, վերցնում ենք գոլից մի փոքր տաք կաթ, դրա մեջ ավելացնում ենք երկու գդալ մածուն և լավ խառնում ենք, որ լուծվի։ Հետո փակում են ծածկոցով, թողնում ենք 4-5-ժամ,երբ բացում ենք տեսնում ենք, որ կաթնաթթվային բակտերիաները բազմացել են և կաթը դարձել է մածուն։

Միջին դպրոցի 7֊6 դասարանի աշակերտուհի Նանե Խաչատրյանը պատրաստում է հաց՝ տան պայմաններում։

Ահա նյութի հղումը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպիր ամագիր- Արտադրական, տեխնոլոգիական և բնագիտական ուսուցումը կրթահամալիրում

Դպիր ամագիր- Արտադրական ուսուցում

Didacts. Ru- ПРОИЗВОДСТВЕННОЕ ОБУЧЕНИЕ

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր