Գիտելիքի օրը՝ Գութանասարի բարձունքին- ամփոփում

Միջին դպրոցի տարատարիք սովորողների հետ գիտելիքի օրը հաղթահարեցինք Գութանասարի բարձունքը: Դեպի Գութանասար քայլքը սկսեցինաք Ֆանտան գյուղից, բավականին դժվարությամբ հաղթհարեցինք բարձունքը շոգ եղանակի պատճառով, բայց շատ հետքրքիր և ուսուցողական էր, բավականին շատ բույսերի հետ ծանոթացանք, սովորողները Գութանասարի գագաթից բերանացի արտասանեցին, սնվեցինք բնության տված բարիքներից, բարձրուքը հաղթահարելուց հետո իջանք ավազահանքի կողմից ուսումնասիրեցինք տարածը, հագեցրեցինք քաղցն ու ծարավը, ջրի պաշար հավաքեցինք և վերադարձանք Երևան:

Իմ փոքր տեղեկություն Գութանասարի մասին.

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով:

Նկարաշար.

Գութանասարի բնությունը.

Բարձունքի հաղթահարում.

Ավազահանք.

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր