Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2023

d4b2d5b6d5a1d5a3d5abd5bfd5a1d5afd5a1d5b6-3

Հունվարի 9-27

Միջին դպրոցի համար նախատգեսված հայտաձև

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝ ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցներ՝ սովորողները, ուսանողներ, դասավանդողներ

Միջին դպրոցում համակարգող դասավանդողներ՝
Հասմիկ Ուզունյան և Նունե Թեմուրյան

Տեղեկատվության հիմնական աղբյուրներ՝

Կազմակերպումը՝

  • ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
  • ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
  • համագործակցային հանդիպում
  • վարպետության պարապմունք
  • կլոր սեղան
  • արտագնա նախագիծ

Մասնակիցը ներկայանում է՝

  • մենակ
  • խմբով
    • ջոկատով
    • ընտանիքով
    • նախագծային խմբով

Ուղղությունները՝

բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)

իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում

բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում

պարտեզապուրակային գործունեություն

լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ

ուսուցողական խաղերի և ծրագրերի  կիրառություն

բնագիտության դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում

Հ․Գ․ Քննարկաման արդյունքում պարզ դարձավ, որ յուրաքանչյուր դպրոց առաջադրում է հայտի իր տարբերակը՝ ընտրում է ստուգատեսի ուղություններն ու անվանակարգերը (այն ունի մի քանի նպատակ՝ սովորողների տարիքային առանձնահատկություններ, հայտաձևի պարզեցում, որն հնարավորություն կտա մասնակիցներին առավել հեշտությամբ լրացնել հայտը և արագ կողմնորոշվել անվանակարգերում)։ 

Միջին դպրոցի նախագծերը դասավանդողների բլոգից.

Գայանե Սարգսյան

Անժելա Բլեյան

Նունե Թեմուրյան

Գայանե Մխիթարյան

Անի Ժամհարյան

Վերսենիկ Գրիգորյան

Հասմիկ Ուզունյան

Բնագիտատեխնիական ստուգատես 2023-նախագիծ:

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ: Սովորղները ներկայացնում են անհատական կամ խմբային փորձեր, որոնք իրականացվել են տանը կամ լաբորատոր պայմաններում: Լաբորատոր փորձերի ժամանակ պետք է ներկայացվի փորձի անվտանգության կանոնների պահպանումը, լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը:

Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում: Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները:

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական դպրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:

Իմ ստեղծած ռոբոտը: Այս անվանակարգում ներկայացվում են ինչպես արդեն պատրաստի ռոբոտներ, այլ նաև ռոբոտների նախագծեր: Կարող են ներկայացվել ինչպես առանձին ռոբոտների մակետներ, այնպես էլ պատրաստի ռոբոտների վրա կատարված ծրագրային նորարարությունները:

Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում: Այս անվանակարգում ներկայանում են բնագետ դասավանդողները՝ ամփոփելով իրենց մեկ տարվա գործունեությունը՝ շուրջտարյա իրականացրած նախագծերի ամփոփման տեսքով; Աշխատանքները ներկայացվում են մանկավարժական հոդվածի տեսքով: Այս անվանակարգում ընդունելի են նաև կատարված թարգամանությունները, որոնք, որպես ուղեցույց, օգտագործվում են ուսումնական դպրոցեսի կազմակերպման ժամանակ:

ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում:  Ներկայացվում են սովորողների կամ դասավանդողների կողմից օգտագործվող ծրագրերը, որոնց կիրառելի են տարբեր դասընթացների ժամանակ: Աշխատանքը պետք է ներառի ինչպես ծրագիրը յուրացնելու բաղադրիչ, այնպես էլ ներկայացվի տվյալ ծրագրի կիրառման արդյունավետությունը:  

Դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա: Դասավանդողները սովորողների խմբի հետ ներայացնում են աստեղծված միջավայրը, որտեղ կազմակերպվում են բնագիտության և տեխնիական ստեղծագործության դասընթացները: Կարող են ներկայացվել կրթահամալիրում գործող լաբորատորիաները, արտադրամասերը, ջերմոցները, ուսումնական ագարակը: Այս անվանակարգում կարող են ներկայացվել նաև կրթահամալիրից դուրս գործող լաբորատորիաները, թանգարանները և այլ ուսումնական միջավայրերը:

Տիեզերքի իմացումի հրճվանք աստղացուցարանում. լուսաբանող նյութերի փաթեթ: Ստուգատեսային ճամբարի ողջ  ընթացքում գործելու են աստղացուցարանն ու օրբիտարիումը, որոնց շնորհիվ նախագծային խումբը «սովորող-սովորոցնող» նախագծի շրջանակներում կտրսեր տարիքի սովորողներին մատցվող դասերի շնորհիվ կամփոփի «Տիեզերք» նախագիծը՝ ամողջացնելով ուսումնական փաթեթները:

Բնագիատեխնիական բաց պարապմունքների փաթեթ, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում: Սովորողների խումբերը ներկայացնում են իրականացված բաց դասերի փաթեթներովորտեղ ներառված են կրտսեր տարիքի սովորողների համար կազմակերպված դասերի ամփոփիչ արդյունքները:

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023-ի առանձնահատկությունները

1.      Ուսումնական տեխնոպարկ

2.     Բնագիտության ուսումնական միջավայրի ներկայացում ( գինու և խաղողի դպրոց, ուսումնական ագարակ, ուսումնական Արատես):

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023-ի մեկնարկը համընկնում է կրթահամալիրում բացվող բազմաֆունկցիոնալ տեխնոպարկի գործունեության մեկնարկի հետ: Ըստ ներկայացված նախագծի՝ ուսումնական տեխնոպարկը ունենալու է աշխատանքների կապարման մի քանի բաժիններ, այդ թվում՝ նախագծման և մոդելավորման, էլեկտրոնիկայի, մասնիկաշինության, հավաքագրման և փորձարկման:

Մոդելավորման և նախագծման բաժնում մանրամասնվում են կատարվելիք աշխատանքները՝ հստակորեն ընդգծելով յուրաքանչյուր հաջորդ բաժնի կոնկրետ աշխատանքը: Այս բաժնում մոդելներն անցնում են համակարգչային գրաֆիկական մշակում:

Էլեկտրոնիկայի բաժնում իրականցվում է նախագծվող մոդելների էլեկտրոնային սպասարակում, այդ թվում նաև՝ մոդելներն աշխատացնող ծրագրերի ներդրում:

Մասնիկաշինության բաժնում պատրաստվում են նախագծված բոլոր մոդելները, ընդ որում՝ խտրություն չդնելով մասնիկների ստացման նյութերի հարցում: Տվյալ պարագայում կիրառելի են ինչպես փայտե, երկաթե , պլաստմասե (եռաչափ տիպչի միջոցով) և այլ նյութերից ստացվող մասնիկները:

Հավաքագրման և փորձարկման բաժնում արդեն ստացվում է վերջնական արտադրանքը, որի շնորհիվ ամփոփվում է ամողջ նախագծի արդյունքը: Բացի վերջնական արդյունքի ստացումից այս բաժնի կարևորությունը կայանում է ստացված արդյունքների վերլուծումն ու թերությունների վերացումը:

Տեխնոպարկի գլխավոր առավելությունը արտադրության միջոցով ուսուցման կազմակերպումն է, իսկ նրա ներսում գործող բաժինների բազմազանությունը՝ գլխավոր հմայքը: Սովորողները, ըստ նախասիրության, կարող են ընդգրկվել նախանշված յուրաքանչյուր բաժնի աշխատանքներում, քանի որ տեխնոպարկը տալիս է այդ հնարավորությունը:

Քանի որ տարիների ընթացում ընդլայնվում ու բարելավում է ուսուցման միջավայրը, անհրաժեշտություն է առաջանում այդ միջավայրի նկարագրությունը բնագիտութան ուսուցման տեսանկյունից ներկայացնել:

Այս առումով բանագիտատեխնիկական ստուգատես 2023-ի շրջանակներում կներկայացվեն ուսումնական ագարակը, կրթահամալիրի գինու դպրոցը, Արատեսի դպրական կենտրոնը:

Ուսումնական ագարակը իր գործունեությամբ հանդիսանում է բնագիտության ուսուցման բաց լաբորատորիա, որտեղ իրականացվում են բույսերի ու կենդանիների խնամքի նախագծերը: Այս նախագծերը հանդիսանում են նախակրթարաններում և կրտսեր դպրոցներում բնագիտության ուսուցման հիմնաքարերից:

Կրթահամալիրում գործող գինու դպրոցը արտադրությամբ ուսուցման լավագույն օրինակներից է, որտեղ իրականցվում է գինու ստացման բոլոր փուլերը, այդ թվում՝ խաղողի տեսակավորում ու մթերում, խաղողի մշակում ու թթվեցում, գինու ստացում և շշալցում: Վերջնական արտադրանքի ստացման յուրաքանչյուր փուլը ուղեկցվում է հմտությունների փոխանցմամբ ու բնագիտության գիտելիքների ձեռք բերմամբ: Գինու ստացման յուրաքանչյուր փուլ, որպես արտադրությամբ ուսուցում, կներկայացվի բնագիտատեխնիկական ստուգատես 2023-ին:
Որպես բնագիտոթյան ուսուցման յուրահատուկ միջավայր է հանդիսանում Արատեսի դպրական կենտրոնը: Տեղանքի առանձնահատուկ բնական միջավայրը հարմար է բնագիտական ցանկացած առարկայի տեսական դասեր անց կացնելու համար: Մասնավորապես՝ աշխարահագրության պարագայում կիրառելի են ամենատարբեր առցանց քարտեզներն ու տեղորոշման ծրագրերը, տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, կենսաբանության պարագայում տեղանքի բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությունների ու առաձնահատկությունների ուսումնասիրությունն ու դիտարկումը, ֆիզիկայի ու քիմիայի պարագայում՝ տեղանքին բնորոշ ֆիզիկական ու քիմիական երևույթների ու առանձնահատկություների ուսումնասիրությունը (օր.՝, մթնոլորտային ճնշման փոփոխություն, նյութերի մաքրության փոփոխություն և այլն):  

Ստուգատեսի ժամանակացույց  հումվարի

Հայտերի ընդունում, բաց դասերի անց կացում, հապարակումներ կրթահամալիրի կայքում ու ենթակայքերում, հոդվածների հրապարակում:  
 

2023 ուտարվա աշխատանքներ․

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Սովորողների և դասավանդողների, անհատական և խմբային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, մաթեմատիկական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Նյութը լրամշակաման փուլում է.

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

Նանե Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր | Ավագ դպրոց 9-6 դասարան

Հայկ Աղլամազյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 8-2 դասարան

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Դավիթ Սողոմոնյանի բլոգ

Ավագ դպրոց, 9-8 դասարան

Դանիել Թորոսյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագիր 9-6դասարան

Զաքարյան Ալեն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ավագ դպրոց 10-4

%d bloggers like this: