Ուսումնական չորրորդ շրջան

Ժամանակահատված՝ մայիսի 27-ից հունիսի 7

Ջոկատ՝ Հասմիկ Ուզունյանի բնագետների ջոկատ

Նախագծեր՝

  • Կաթնամթերքի արտադրություն

  • Քաղաքայի թափառումներ-խաղողի վազերի ուսումնասիրություն

  • Ֆուտբոլային խաղերի կազմակերպում-սովորողների առաջարկով

Ճամփորդություններ․

Դեպի դավալվասար

Ուրցաձորի բնապահպանական կենտրոն

Այլ գործունեություն․

Լող

Հեծանավավարություն

մարզական

երգ 

պար

Աայլ նախագծերի քննարկում ճամբարականների հետ

Նյութը լրամշակման փուլում է․․․

Դեպի Դավալվասար

Նախագծի մասնակիցներն են՝ Հասմիկ Ուզունյանի և Շուշան Սարդարյանի ջոկատների սովորողներ

Օրը՝ Մայիսի 29

Ժամը՝ 9:00-16:00

Ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան և Շուշան Սարդարյան

Նախատեսվում է ճամփորդություն, վերելք դեպի Դավալվասար

Դավալվա սարը (գյուղացիներ անվանում են նաև ,,Մստոյի սար,,) գտնվում է Արարատի մարզ գյուղ Արարատում: Տասնամյակներ առաջ սարի ստորոտում ,ջրամբար է եղել,որի միջոցով խմելու ջուր են մատակարարել գյուղացիներին:Սարի վրա կան  քարանձավներ , որոնք թաքստոց են հանդիսացել պատերազմական տարիներին:Գագաթին կա կիսակառույց մի մատուռ:

Երթուղի՝

Երևան- Դավալվասար

Դավալվասար- Սուրբ Հակոբ եկեղեցի (Արարատ գյուղ)

Սուրբ Հակոբ եկեղեցի (Արարատ գյուղ)—   Վերադարձ

Նպատակը՝

  • Սովորողների հայրենագիտական,  աշխարհագրական, Հայոց պատմությանստեղծագործական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում
  • Շրջակա միջավայրը մաքրել  թափոններից և աղբից
  • Շրջակա բույսերի և կենդանիների ծանոթացում
  • Մաթեմատիկական հաշվարկներ ճանապարհին
  • Սերմերի տարածման եղանականների, ձևավորված հարմարանքների ուսումնասիրում
  • Տարածքում,  ինչ տեսակի դեղաբույսեր և կեդանիներ կան։
  • իրականացնել դեղաբույսերի հավաք

Ընթացք՝

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝ եղեք թեթև խուրջինով՝ ջուր, բրդուճներ, լավ տրամադրությամբ:

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած գիտելիքները ճամբորդության մասին՝ տպավորությունները,նոր գիտելիքների իմացությունը և վերջնական արդյունքները լուսաբանում

Շարունակել կարդալ “Դեպի Դավալվասար”