«Մասիսի Ձկնաբուծարան» նախագիծ

 

This slideshow requires JavaScript.

Նախագծի իրականացման ժամանակը՝ Հոկտեմբերի 22 ,ժամը `10.00-14.30

Նախագծի մասնակիցներն են՝ 6-րդ  դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման վայրը՝ Մասիսի ձկնաբուծարան

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Մասիս-Հովտաշատ-Երևան

Նպատակը՝

Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, ձկնաբուծարանը,գյուղը,  նոր տեղեկություններ ձեռք բերել /համացանցում ուսումնասիրել ծկնարտադրության մասին նյութեր/

 

  • Ճանաչել Հայաստանի ձկնատեսակները
  • Ձկների բազմացման,զարգացման,տեսակների մասին նոր հմտությունների ձեռքբերում
  • Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր հմտությունների  ձեռքբերում
  • Բանահավաքչական աշխատանքի իրականացում
  • Սերմերի հավաքում
  • Շրջակա միջավայրը մաքրել  թափոններից և աղբից
  • Շրջակա բույսերի և կենդանիների ծանոթացում

Նախագծի ընթացքը

  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
  • Նախապես ուսումնասիրել  Հայաստանի ձկնատեսակները 
  • Ամենահետաքրքիր փաստերը ձկների վերաբերյալ,պատրաստել հոդված

  • Աշխարհի ամենագեղեցիկ ձկների մասին նյութը ուսումնասիրել
  • Ուսումնասիրել արտասովոր հատկություններով օժտված ձկներին
  • Գտնել տեղեկություններ,ձկների բազմացման մասին
  • Առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
  • սկզբնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում, կայքում:
  • Նախագծի իրականացում:
  • Նախագծի իրականացումից  հետո արդյունքների մշակում և հրապարակում:

Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր

  1. Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
  2. Ով է այցելել ձկնաբուծարան և ինչ ուսումնասիրություններ է կատարել,նախնական տեղեկությունների գրանցում նրանցից:
  3. Ինչ ձկնատեսակներ կան հայաստանում
  4. ինչ ձկնատեսակներ են բազմացնում ձկնաբուծարանում
  5. Ձկնաբուծարանը ինչպիսի ազդեցություն է թողնում շրջական միջավայրի վրա
  6. Ձկաբուծարանի ջուրը որպես ոռոգման ջուր
  7. Մասիսի ձկնաբուծարանի  և ձկների մասին տեղեկություններից պատրաստել պարզ հոդված
  8. Բանահավաքչկան աշխատանքի նախապատրաստական ընթացք
  9. Պատրաստել հոդված ձկների խնամքի,բազմացման ,զարգացման,հարմարվողականության և տեսակների մասին:

Ակնկալվող արդյունքը

  • Նոր տեսանյութերի, լուսաբանող այլ նյութերի ստեղծում:
  • Տեղեկությունների հայթայթում, հրապարակում:
  • Սովորողների տպավորությունների և ֆոտոշարքերիներկայացում բլոգներում:

Անհրաժեշտ իրեր

  • հարմար և թեթև ուսապարկ
  • ամուր կոշիկներ
  • արևային գլխարկ, ակնոց
  • սնունդ , ջուր
  • տաք վերնահագուստ
  • ֆոտոխցիկ
  • սերմերի համար տոպրակներ
  • ձեռնոցներ և աղբի տոպրակներ

Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ: Նախագծիմասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով մասնակցի ճամփորդությանը:

 

Նախագծի ղեկավարներ՝  Հասմիկ Ուզունյան,Լուսինե Ներսեսյան

Նախագիծ. Ճանաչել Հայաստանի ձկնատեսակները. «Մասիսի Ձկնաբուծարան»

Նախագծի արդյունքնները՝

Ուսումնասիրություններ ձկնաբուծարանում

Ձնաբուծարանի մասին պատմում են սովորողները

 

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր