Կանաչ տարածքների խնամքի ուսումնասիրություն, գնահատում

Կանաչ տարածքների  ուսումնասիրության, գնահատման նպատակով այցելեցի Արևելյան դպրոց-պարտեզ: Պարզվեց՝ ոչ կանաչապատ տարածքների կանաչապատումը հետաձգվում է առաջիկա վերանորոգչական աշխատանքների պատճառով:  Ինչը վերաբերում է դպրոցի պատշգամբային բույսերին, հարկ եմ համարում նշել, որ կային բույսեր, որոնց թաղարները իրենց չափին համապատասխան չէին: Խորհուրդ տվեցի մեծացնել թաղարները: Ողջունելի և ուրախալի էր այն փաստը, որ յուրաքանչյուր դասասենյակում տասից ավելի բույսեր կային, որոնք տնկվել և խնամվում են սովորողների կողմից: Կային բույսեր, որոնցից կարելի էր հեշտորեն կտրոններ ստանալ և համալրել դատարկ թաղարները: Մի քանի թաղարներ ստվերոտ վայրում էին. հարկ է դրանք տեղափոխել արևկող վայրեր: Ընդհանուր առմամբ վիճակը լավ էր: Բակում ճիմերի մի հատվածը չոր էր, մի մասը ջրվում էր ջրցանով, ճիմերը և բակային բույսերը հարկավոր է ջրել առավոտյան 06.00-10:00 և  երեկոյան 18.00-19.00: Պատկերն առավել լիարժեք կդառնա բակային վերանորոգումից հետո: Անպայման կհամագործակցենք դպրոցի այգեպան վարպետ Կարոյի հետ: Դիտեք նաև նկարաշարը: Հարկավոր է ուշադիր լինել, որ ջուրը խնայողաբար օգտագործվի, որպեսզի կարողանանք ավելի համակարգված օգտագործել ոռոգման ջուրը նաև միջին դպրոցում: