Համագործակցային նախագծերի փաթեթ

Ժամանակահատված՝ Հունվար- բնագիտատեխնիկական ստուգատես

Մանրադիտակային ուսումնասիրություն նախագծը սկսել ենք հունվար ամսին, համագարծակցում ենք Ավագ դպրոցի սովորողների և Անուշ Ասատրյանի հետ։ Այս գործունեություն շարունական է և շուրջտարվա։

Ծաղիկը Որպես բնական գունանյութ նախագիծը սկսել ենք Շողիկ Պողոսյանի և Շողիկ Սահակյանի նախածեռնությամբ։ Գործունեության նպատակն է բնական բույսերի ծաղիկներից ստանալ բնական և օրգանիկ գունանյութեր, որոնք կօգտագործենք սննդի արտադրության մեջ։

Բջջային հավելվածների ուսումնասիրություն նախագիծը իրականացնում ենք երկու տարի, գործունեության երկու տարվա աշխատանքները երևում են նախագծում։ Ուսումնասիրված հավելվածները օգտագործում ենք քայլարշավների, ճամփորդությունների և այլ գործունեության ժամանակ։

Մածունի արտադրություն և կաթի որակի ստուգում։ Այս երկու գործունեությունները իրար հաջորդող փորձեր են, որոնք բավականին շատ տեղեկատվություն են տալիս ճիշտ կաթ ընտրելու գործում։ Կաթի որակը ստուգեցինք ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում։ Արդյունքում հասկացանք, որ Մարիանա ընկերության արտադրած կաթը ավելի անարատ է, իսկ Անի ընկերության կաթը պարունակում էր, օսլա և սոդա։ Գործունեության շարունակությունը եղավ Հարավային դպրոցում, Մարիանա ընկերության կաթով Միջին դպրոցի ճամբարականները փոքրիկ ճամբարականներին սովորեցրեցին մածուն մերել։ Մածունը բավականին լավ էր ստացվել։ Հարրավային դպրոցի ճամբարականները Անարատ մածունից թանապուր պատրաստեցին և հյուրասիրեցին իրենց ընկերներին և ուսուցիչներին։

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր