,, Կենդանի խնդիրներ,, նախագիծ

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում:

Արագություն: Մեխանիկական շարժումը բնութագրվում է արագություն կոչվող ֆիզիկական մեծությամբ:

v=s/t

Ընդունված է մարմնի արագությունը նշանակել ʋ տառով, անցած ճանապարհը` S, ժամանակը` t, հետևաբար` արագության բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով`

Արագություն թեման ուսումնասիրելուց հետո սովորողների հետ իրականացրեցինք << կենդանի խնդիրներ>> նախագիծը։

Նպատակը՝

  • Ուսումնասիրել  մարմինների և կենդանիների մեխանիկական շարժումը  և միջին արագությունը։
  • Կենդանիների և առարկաների միջոցով սովորողների հետաքրքրությունը շարժել և ընդգրկել նախագծի մեջ։
  • Որոշել կենդանու անցած միջին արագությունը օգտագործելով վերը նշված բանաձևը։

Արդյունքները՝

<<Կենդանի խնդիրներ>> նախագծի  ընթացքը նկարահանել, պատրաստել տեսադասեր, տեղադրել բլոգներում և միջին դպրոցի ենթակայքում։

Անհրաժեշտ նյութերը։

Մետր, կավիճ կամ օճառ, կենդանիներ, գնդակ, վայրկյանաչափ։

Նյութերը՝