….. մոռացել են որակի ու արդյունավետության մասին:


Հանրային քննարկման է ներկայացվել  «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ը։

Ուսուցչի կամավոր ատեստավորման կարգի հետ ծանոթացա։ Թվում էր, թե «անգիրի» դպրոցը  ՀՀ֊ ում պետք է վերանար, բայց, արի ու տես, նորից տանում են անգիրի։ Ոչ մի գործնական աշխատանք չկա, ուսուցչին մղում են անգիր անել։

Կենսաբանության թեստերում եղել են հարցեր, որին պատասխանելու համար պետք է անգիր իմանաս մի շարք բժշկական տերմիններ. հարց է առաջանում` իսկ ինչպիսի՞ հարցեր պետք է կազմեն դասախոսների համար։

Ակամայից հիշեցի հին և դաժան ընդունելության քննությունները, երբ օր ու գիշեր բառացի անգիր էինք անում նյութը։ Հետո հասկացա, որ ամենաուժեղ անգիր անողները, որոնք կուրսում 18-20 բալ էին ստանում, դասարան մտնելիս` պապանձվում էին:

Հիմա ի՞նչ են ուզում անել. ասեմ` ուզում են այն անել , որ գերազանցիկ, առանց տրամաբանելու անգիր անող ուսուցիչը ատեստավորվի, ստանա 90-100 բալ և կրթությունը տանի անդունդը:

Առաջինը պետք է ատեստավորվեն թեստերը կազմողները հենց իրենց կազմած թեստերով. արդյունքները,  համոզված եմ, պետք չէ, որ տեսնենք:

Չեմ ուզում ծավալուն տեքստ գրել ու հետն էլ կռիվ տալ չգիտեմ էլ ում հետ, գրածիս կեսն էլ ջնջեմ, որովհետև չեմ ուզում` տեսնեն հունից դուրս եկած ուսուցչի։ Մի բան կասեմ. պարզ աչքով էլ երևում է, որ սա արվում է, որ ասեն` ուսուցիչների համար բարեփոխում արեցինք, բայց էլի դժգոհ են, ու այնքան են տարված մի բան անելու ցուցամոլությամբ, որ մոռացել են որակի ու արդյունավետության մասին:

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր