Կանաչ անկյուն

Բույսերի տեղեկատու․

Ռեո-տրադեսկանցիա

326232b485c745f6d003616480

Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։
Տարածված են Արգենտինայի հյուսիսից մինչև Կանադայի հարավ, Կենտրոնական Ամերիկայում, Մեքսիկայում, ԱՄՆ հարավում։

Ուղիղ կամ գետնատարած` արմատացող ցողունով բազմամյա բույսեր են։ Մշակովի տեսակներից առավել հայտնի են Tradescantia virginica և T.Zebrina pendula տեսակները։ Առաջինը լայնորեն տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան ափերին։
Z. pendula-թարգմանաբար նշանակում է` «զոլավոր, կախովի» բույս։

Քլորոֆիտում

13006473_1727403920878731_4523730795599891186_n

Քլորոֆիտումը  ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի  կորացած գեղեցիկ տերևներ,  գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է  առանձնացնել և արմատակալել:  Քլորոֆիտումի  ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:

Քլորոֆիտումը շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: 

Քլորոֆիտումը գերազանց կմաքրի ձեր բնակարանը` վերացնելով մանրէների 80%-ը, իր գոլորշիներով մահացու ազդեցություն գործելով միկրոմակաբույծների վրա և օդը մաքրելով ու թթվածնով հարստացնելով:

Շարունակել կարդալ “Կանաչ անկյուն”