Հորած պանիր

Քչերը գիտեն, որ հորած պանիրը՝ այդ յուրահատուկ համային հատկություններով օժտված մթերքը, որն ունի օգտակար բուժիչ եւ մանրէասպան հատկություններ, առաջին անգամ հայտնվել է Վանում՝ շնորհիվ հայ բժշկի, դեռեւս 200 տարի առաջ: Այս պանրի բուժիչ հատկությունները թաքնված են պատրաստման եղանակի եւ ընտրված խոտաբույսերի մեջ, որոնք կազմում են պանրի քաշի 15 տոկոսը: Պանիրը այժմ Թուրքիայում եւ հատկապես Վանում պատրաստում են այնպես, ինչպես հայ բժիշկը դա ներկայացրել էր 200 տարի առաջ: Այն պատրաստվում է վաղ գարնանը, երբ նոր են սկսում աճել բույսերը, քանի որ այդ ժամանակ կենդանական կաթն էլ արտադրվում է թարմ խոտի օգտագործմամբ: Հորած պանրի ամենագլխավոր բույսը համարվում է սխտորը, որն ընդունված է անվանել սիրմո, քանի որ այն փոքր-ինչ տարբերվում է մեր իմացած եւ առօրյայում գործածվող սխտորից: Այն ավելի շատ ունի վայրի ծագում, եւ պանրի մեջ մտնող յոթը պարտադիր բույսերից ամենագլխավորն է: Սխտորն ավելացվում է պանրի մերման ժամանակ, ապա պատրաստ պանրին են ավելացվում աղը՝ ըստ ճաշակի, խոտաբույսերի տեսակներն ու երեք ամիս հորելուց հետո՝ դարման-պանիրն արդեն պատրաստ։

Հորած պանրի բաղադրատոմս՝

Սովորական տնական պանիր( պատրաստել են սովորողները), կաթնաշոռ, թել-պանիր, թթվասեր, չորացրած ուրց կամ թարխուն։

Նյութը՝ aravot.am

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր