Կարմիր բլուրով դեպի Զանգվի կիրճ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ճամբարականները հաղթահարեցին Կարմիր բլուրը: Նախկին թանգարանի ցանկապատի մոտ հավաքվեցինք, պաղպաղակով հովացանք, Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից մի քառյակ հիշեցինք, ողջունեցինք մեր «նպատակին» ու  շարժվեցինք:  Բարձրունքը հաղթահարված է:Հանգիստը և նախաճաշը տեղի ունեցավ`Ազատ Ասոյանի անվան այգում, երեխաները նկարեցին Կարմիր բլուրը: