<< Ամառային լոբացան>> նախագիծ

Նպատակը՝

       Ձեռք բերած բուսաբանության, կենդանաբանության և գյուղատնտեսությանը   վերաբերվող գիտելիքները օգտագործել՝ շրջակա միջավայրի  պահպանման,մաքրման,բույսերի աճեցման,բանջարաբոստանային կուլտուրայի զարգացման մեջ։Բուսաբանական գիտելիքների ձեռքբերում։

Խնդիրները՝

  • Բույսերի(Բանջարեղեն)աճեցման և խնամքի հմտությունների ձեռքբերում և զարգացում։
  • Նոր սլեկցիոն բույսերի  ստեղծման հմտությունների զարգացում և կիրառում
  • Բույսերի աճեցման, խնամքով զբաղվելու կարողությունների զարգացում
  • Աշխատանքը ավարտին հասցնելու և արդյունքը քաղելու կարողությունների զարգացումը
  • Հեսևողականություն ( խնամք),պատասխանատվության,հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում։

Միջավայրը՝

 պարտեզ,պուրակ, ջերմոց

Անհրաժեշտ գործիքները՝

Բահ,սերմեր,տարաներ,ցնցուղ,թել,փայտեր,ձայնագրիչ,ֆոտոխցիկ և այլն։

Նախագծի իրականացման ընթացքը՝

<< Ամառային լոբացան>> նախագիծը ուղղված է արձանագրելու սովորողների  գյուղատնտեսական կարողությունները և հմտությունները։ Նխագծի նպատակը այն է ,որ սովորողները կկարողանան վարժ տիրապետել բույսերի աճեցման,խնամքի,գյուղատնտեսական այլ գիտելիքների տիրապետմանը։

Նախագծի իրականացումը

  • Նախապես փխրեցնել ,հարթեցնել այն հողատարածքը,որտեղ պետք է ցանել սերմերը
  • Պատրաստել մարգերը,5սմ միջշարային և  15-20սմ միջբուսային հեռավորությամբ։ Մարգերը ուղիղ լինելու համար երկու փայտ և թել օգտագործել: 
  • Ցանելուց մեկ օր առաջ  թրջել   սերմերը և ջրել հողատարածքը
  • Ծլելուց 7-8 օր  անց միջշարքային տարածությունը անհրաժեշտ է քաղհանել և  փխրեցնել, և դա կրկնել   15-20օր հետո։
  • Անհրաժեշտ է  ջրել առավոտյան  շատ շուտ կամ  երեկոյան  ժամերին ,ջրասեր բույսեր են։
  • Բերքահավաքը անհրաժեշտ է կատարել օրը մեջ։
  • Ամբողջ գործընթացը տեսագրել, ձայնագրել և լուսաբանել։

Լոբու բերքահավաքը տեղի կունենա նոյեմբերի սկզբին։

Քանի որ, եղանակային շոգ պայմաներց ելնելով մշակովի բույսերից  միայն լոբու ցանքն է հնարավոր,առայժմ կարող ենք իրականացնել  <<ամառային  լոբացան>>  նախագիծը,այնուհետև հոկտեմբերին կիրականացնենք վարդերի թաղարների տունկ ։