<<Ամառային պարտեզ>> նախագիծ

 

Հիմնական դպրոց- պարտեզին հարակից տարածքի մաքրում և կանաչապատում

Նախագծի ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան, Հիմնական դպրոց

Մասնակցներ՝ ճամբարականները

Աշխատանքի վայրը ՝Հիմնական դպրոց- պարտեզին հարակից տարածք

Նպատակը՝ Տարածքի մաքրման աշխատանքներ և կանաչապատում, ջրցան սարքերի տեղադրում, հեծանվավազքի համար ճանապարհի կառուցում, 

Նախագծի օրեր ՝ Ողջ ամռան ընթացքում

Խնդիր.

  • Շրջակա միջավայրի պահպանության  հմտություններ
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի խնամք , կանաչապատման և բնապահպանական գործունեության տեսական և գործնական գիտելիքներ
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Հարցազրույց վերցնել տնօրենից /օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ:

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք բույսերի սերմեր,թփեր,տնկիներ,աշխատանքային գործիքները,նախապես ուսումնասիրելով գործիքների օգտագործման եղանակները
  • Նխապես ուսումնասիրել ենք թե ինչպես են մշակվում և խնամվում բույսերի սերմերը,թփերի և տնկիները
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Նախապես չափել ենք խողովակները, որպեսզի ճիշտ ընտրենք ջրցան սարքերը
  • Հեծանվավազքի հրապարակի  համար անհրաժեշտ  հող ենք նախատեսել
  • Մշակել ենք կանոններ
  • Տեղում բանավոր վերհիշել ենք մշակովի բույսերի առանձնահատկությունները

Աշխատանքի ընթացքը

  • Ընտրել վայրը
  • մշակել կանոններ- Որպեսզի աշխատանքները ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես կմշակենք կանոններ։
  • Մինչ մաքրումը և կանաչապատումը իրագործելը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը աշխատանքների ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:
  • Բնապահպանների  մի խումբը զբաղվում է տարածքի խոտածածկի մաքրման աշխատանքներով,մյուս խումբը տարածքից հեռացնում են խոտերը
  • Բնապահպաների մյուս խումբը փափկեցնում է հողը,վերջինիս պատրաստելով ցանքին
  • Մյուս խումբը զբաղվում են բույսերի սերմերի,տնկիների,թփերի տեղադրումը հողի մեջ
  • Մյուս խումբը տեղադրում է ջրցան սարքերը

Մյուս խումբը պատրաստում և կառուցում է հեծանվավազքի ճանապարհը

  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը տնօրենին, տեղանքի և բույսերի մասին։
  • Մաթեմատիկների խումբը կհաշվի  մշակվող տարածքի երկարությունը, թե որքան ոռոգման ջուր է անհրաժեշտ տարածքը ոռոգելու համար:

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։