Հաճախումների գրանցում

08.08.2016

  1. Մարութա Պետրոսյան
  2. Սերենա Մսլյան
  3. Աբրահամ Կարագյոզյան
  4. Իրինա Գյուրջյան
  5. Ժաք Առաքելյան

 

09.08.2016

  1. Մարութա Պետրոսյան
  2. Սերենա Մսլյան
  3. Աբրահամ Կարագյոզյան
  4. Իրինա Գյուրջյան
  5. Ժաք Առաքելյան
  6. Էրիկ Հարությունյա

10.08.2016

  1. Մարութա Պետրոսյան
  2. Սերենա Մսլյան
  3. Աբրահամ Կարագյոզյան
  4. Իրինա Գյուրջյան
  5. Ժաք Առաքելյան
  6. Էրիկ Հարությունյա
  7. Մուրադյան Էդուարդ

11.08.2016

  1. Մարութա Պետրոսյան
  2. Սերենա Մսլյան
  3. Աբրահամ Կարագյոզյան
  4. Իրինա Գյուրջյան
  5. Ժաք Առաքելյան
  6. Էրիկ Հարությունյա
  7. Մուրադյան Էդուարդ
  8. Աշոտ Խաչատրյան

12.08.2016

  1. Մարութա Պետրոսյան
  2. Աբրահամ Կարագյոզյան
  3. Իրինա Գյուրջյան
  4. Ժաք Առաքելյան
  5. Էրիկ Հարությունյա
  6. Մուրադյան Էդուարդ

Շուտասելուկներ

Սա ասի՝ նա կանի, նա ասի՝ սա կանի:

***
Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:

***
Սանասա՛ր, սա լուսին է, իսկ սա՝ սար:

***
Շուշանիկը սուս անի, նստի մոտը Սուսանի:

***
Արտին մոտիկ՝ մոռ ու մորի,
Մռռան կատուն կտրորի:

***
Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:

***
Ուսուցիչը չինացի ցրիչից գրիչ ուզեց:

***
Մկրատը տու՛ր Մկրտիչին, թող մտրակը մկրատով կտրի:

***
Փամբակում փափուկ բամբակ կա:

***
Մի փուչի՛կ փչիր. թռչում է՝ թող թռչի, չի թռչում՝ թող չթռչի:

***
Բացի դեղձի չրից ոչինչ չտա՛ս ցրիչ Մկրտիչին:

***
Զարթուցիչը ջեռուցիչից հեռու՛ դիր:

***
Ճուտը ճկեց ծիտը, կծեց ծտի ճիտը:

***
Մուկն ու կատուն
Այս դարում
Հաշտ կխաղան
Օրն ի բուն:
Կվազվզեն իրար հետև,
Կպախկվեն դռան հետև:

***
Բուռ-բուռ ալյուր շաղեցինք,
Փուռը տարանք եփեցինք,
Փռապանը համեմեց,
Բուռ-բուռ ցորեն նվիրեց:

***
Հարսնապու՞ր,
Կաթնապու՞ր,
Անուշապու՞ր,
Թանապու՞ր,
Ո՞րը եփեմ Ասատուր:

***
Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:

***
Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:

***
Ձուկը գցեմ ձուկը ուտեմ,
Մուկը գցեմ ձուկը ուտեմ:

***
Շուշանիկը Շուշիկին շուտասելուկ շշնջաց:

***
Մեր տան դռան տանձի ծառին տասը-տասը ծանր տանձ կա կախված:

***
Ձմռան ցուրտը երբ տիրեց
Սառնամանիքը պատեց,
Սառույցը կոտրելու
Սառցաբեկը գործ դրեց:

***
Հավը հավկիթ ածեց,
Ջայլամը տեսավ զարմացավ,
Ջայլամը հավկիթ ածեց,
Հավը տեսավ զարմացավ:

***
Ծույլ-ծույլ կնստես
Աստղերին բույլ կտեսնես:

***
Պապը պատի տակ,տատը պատի տակ։

***
Մկրատ տուր մտրակ տամ, մտրակ տուր մկրատ տամ

***
Սարի ուսին սիրուն լուսին, սիրուն լուսին սարի ուսին:

***
Մուկ թողեմ ձուկ ուտեմ , ձուկ թողեմ ձուկ ուտեմ

***
Ճայը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը

***
Ձին ձորում, Ջորին ջրում:

***
Կար–չկար մի գաճաճ արջ կար, այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։

***
Ծտի ճուտը՝ ճմբան ծերին, ծտի ճտի ճիտը՝ ծուռ։

***
Քեռու ջորու ձախ ճուռը ծուռ է

***
Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը

***
Գառը գարնան, ձյունը ձմռան:

Հ․ԹՈՒՄԱՆՅԱՆԻ <>

 

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։

Գալիս է մի հովիվ։ Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

Գալիս է մի դերձակ։ Ասում է.

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Ուսումնական ամառային ճամբար։ Օգոստոսի 15-ից օգոստոսի 19-ը։

Աշխատակարգ

Օգոստոսի 19, ուրբաթ

09։00-09։30 — ճամբարականների ընդունելություն, նախաճաշ դպրոցներում

10:00 — Սեբաստացի մոլից քայլարշավ «Մալաթիա» պուրակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի

  • 14:00-14:30` լող, հեծանիվ կրտսեր դպրոցներում
  • 14:30-15:00` ճաշի ընդմիջում կրտսեր դպրոցներում
  • 15:00-15:30`նկարչական պլեներ,մեր թաղը
  • 15:30-16:00` օրվա լուսաբանում

Օգոստոսի 18,հինգշաբթի

09։00-10։30` ճամբարային միասնական գործունեություն
  • 12։00-13։00՝ մեր թաղը,նկարչական պլեներ մեր թաղի երեխաների հետ
  • 13։30-14։00՝ հեծանիվ
  • 14:00-14:30՝լող
  • 14։30-15։00-Ընդմիջում
  • 15։00-16։00-բակային աշխատանքներ
  • 16:00-ճանապարհում դեպի տուն

Օգոստոսի 17 չորեքշաբթի

Օգոստոսի 16, երեքշաբթի

  • 09։00-10։30` ճամբարային միասնական գործունեություն
  • 11։30-12:00-Տիկնիկային ներկայացում
  • 12:00-12:30- ընդմիջում
    12։30-13։30-սովորել շուտասելուկներ
  • 13։30-14։00- Լող
  • Ձեռք բերել լողալու հմտություններ
  • կազմակերպել ջրասույզ լինելու, ջրացատկերի, ձեռքերի, ոտքերի ճիշտ շարժման լողալու վարժություններ,
  • ջրային վոլեյբոլ
  • 14։00-14։30-Արտ միջավայր
    14։30-15։00-Ընդմիջում
    15։00-16։00-օրվա լուսաբանում
  • 16:00-ճանապարհում դեպի տուն

Օգոստոսի 15, երկուշաբթի

  • 16:00-ճանապարհում դեպի տուն