«Սեբաստացի» երգչախումբ

 

Ուրախ եմ ,որ ես էլ եմ «սեբաստացիներ» երգչախմբի մի մասնիկը: Երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ երգչախմբի դասից հետո,մի տեսակ հոգիս խաղաղվում է, կարծես մաքրված լինեմ ամեն տեսակի բացասակա լիցքերից, նոր դրական զգացողություններ են առաջանում ներսումս:

Արդեն երկու օր է  մասնակցում եմ երաժշտության դասերին,ինձ թվում էր ,թե ես լսողություն չունեմ,բայց մեկ ժամ  դասին մասնակցելուց հետո, մաեստրոն  նորից լսեց իմ  ձայնային տվյալները և պարզվեց առաջընթաց կա :

Խոստովանում եմ ՝շատ դժվար է,բայց  ցանկությունս մեծ է սովորել հոգևոր երաժշտություն,կարողանալ ճիշտ կատարել Կոմիտաս և շարական:

Պարոն Թոփիկյանի՝ վարպետությունը , «կախարդական » ձայնը և համբերատալ լինելը ,ինձ էլ գրավեց և « ստիպում» է երգել  ճիշտ և գեղեցիկ: