6-րդ դասարան, բնագիտություն 14.09.2016

Դասի պլան

Դաս 4

Վառելանյութեր, դրանց տեսակները։

 

Վառելանյութեր, դրանց տեսակները։

Մենք հեշտությամբ կարող ենք համոզվել, որ կան լավ այրվող նյութեր, մինչև անգամ՝ ինքնաբոցավառվող, և կան չայրվող նյութեր (ավազ, կրաքար, բազալտ, գրանիտ): Նյութերի այրման ընթացքում անջատվում է  ջերմություն: Բնության մեջ մեծ քանակներով հանդիպող այրվող նյութերը մարդն օգտագործել և օգտագործում է ջերմություն ստանալու համար: Դուք հեշտությամբ կթվարկեք դրանցից մի քանիսը՝ քարածուխ, փայտ, մազութ, բենզին, կերոսին, բնական գազ ևայլն, որոնք անվանում են վառելանյութեր:

Դասի նպատակը՝

  • Սովորողներին ծանոթացնել վառելանյութերի  տեսակների հետ
  • ըստ ագրեգատային վիճակի քանի տեսակ են լինում վառելանյութերը
  •  Որոնք են պինդ և հեղուկ վառելանյութերը
  • Կենցաղում ,որ տեսակի վառելանյութերն են արդյունավետ օգտագործել
  • Ինչպես է գնահատվում վառելանյութի  արդյունավետությունը
  • Որ վառելանյութերն են ՝մթնոլորտի  և ընդհանրապես շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառ հանդիսանում

Խնդիրները՝

  • Սովորողներին  ծանոթացնել ,վառելանյութերի տեսակների հետ
  • իմանալ , որ վառելանյութերն է ավելի մատչելի և ձեռնատու ,որպես ջեռուցման միջոց
  • գազի արտահոսքի ժամանակ  օդափոխել տարածքը
  • Որ երկրներն են հարուստ վառելանյութի պաշարներով

Դասընթացը կատարվելու է ՝միջին դպրոցի բակային հատվածներում:Օգտագործվելու է նեթ-նոթ բուքեր ,դասագիրք,լուսանկարելու և ձայնագրելու հարմարանքներ:

Լրացուցիչ աշխատանք
Գտնել տեղեկություններ բնական վառելանյութերի վերաբերյալ, որ երկրներն են հարուստ բնական վառելանյութերով։

This slideshow requires JavaScript.

Միջին դպրոցի բակում կատարել  փորձեր՝ վառելանյութերի այրման հետևանքով առաջացած ջերմությունը ստուգելու համար:

Ուսումնական նյութի պատրաստում

Աշխատաժամանակ սեպտեմբերի 13 -ից 16

14302935_1774507836168608_1515527039_nԵրեքշաբթի-9.15-10:00- «Մեր բակը » նախագիծ, բակի կանաչապատ տարածքների ջրում, 11:00 -ից 12:30 ընտրովի դասընթաց՝ բույսերի խնամք, բակում մաքրման աշխատանքներ, այցելություն տիկին Շողիկին:«Կախովի ջերմոց » նախագծի համար նախատեսված տարածքում հերթապահ դասարանի սովորողների հետ  տնկեցինք  փաթաթվող բույսեր, ջրեցինք մարմարյա սրահի վերևի հատվածի  ծաղիկները:

Չորեքշաբթի-10:10-10:55 -«Մեր բակը » նախագիծ, բակի կանաչապատ տարածքների ջրում, երկարացված օրվա երեխաների  հետ «Կախովի ջերմոց » նախագծի իրականացման աշխատանքներ, միջին դպրոցի տարածքի մաքրում:

Հինգշաբթի-11:00 — 12:30 ընտրովի դասընթաց՝ բույսերի և կենդանիների  խնամք դասընթացի ծամանակ ,«Կախովի ջերմոց » նախագծի աշխատանքների կատարում, երկարացված օրվա երեխաների հետ բակային  աշխատանքներ:

Ուրբաթ-10:10-11:45  բակային աշխատանքներ հերթապահ  դասարանի հետ:Երկարացված օրվա երեխաների հետ  բակի կանաչապատում , ջրում, խնամք

շաբաթ-«Բարձունքի հաղթահարում»` Դավալվասար

 

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

This slideshow requires JavaScript.

Բնագիտության դասընթացի ժամանակ՝ 6-րդ դասարանցիները կատարեցի բնագիտական փորձեր:Դասի թեման՝ ֆիզիկական  և քիմիական երևույթներ:Երեխաները մեծ հետաքրքրությամբ կատարեցին ֆիզիկական և քիմիական երևույթների փորձերը:Այրեցին շաքարավազը,թուղթը,լուցկին,սպիրտայրոցը,շոգեացման հետևանքով անջատեցին իրարաից շաքարավազը և ջուրը ,սովորեցին  քիմյական գործիքների անվանումները և կիրառեցին դրանք: