Դավալվասարի հաղթահարում

Սեպտեմբերի 24-ին ես, ընկեր Արևիկը և Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները ուղևորվեցինք Արարատի մարզ՝ գյուղ Արարատ,որը նախկինում անվանել են Դավալու:Անձրևոտ եղանակ էր: Մենք այցելեցինք Սուրբ Հակոբ եկեղեցի,որտեղ ծանոթացանք եկեղեցու պատմության հետ: Պարզվեց, որ այս տարի լրանում է եկեղեցու 150 ամյակը:Եկեղեցին չէր վերանորոգվել, միայն կատարվել էր կոսմետիկ վերանորոգում: Երեխաները տեղեկություններ ստացան տեղի բնակիչներից գյուղի,եկեղեցու,սարի և սպարապես Վազգեն Սարգսյանի մասին: Եկեղեցում հանդիպեցինք քառօրյա պատերազմին մասնակցած Արման Ավետիսյանին: Երեխաները զրուցեցին նրա հետ և պատմեցին մեր կրթահամալիրի մասին:Երբ անձրևը դադարեց, մենք հաղթահարեցինք Դավալվա սարը: Հրաշք զգացողություն էր տիրել մեզ: Սարի գագաթին կար մի կիսակառույց եկեղեցի,որը հիմնվել էր Վազգեն Սարգսյանի կենդանության ժամանակ: Նրա մահից հետո կառուցման աշխատանքները դադարել էին: Հիանալի տրամադրությամբ վերադարձանք դպրոց: