Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։
Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։
Միացությունները, որոնք պարունակում են թթվածնի երկու ատոմ կոչվում են պերօքսիդներ, սուպերօքսիդներ։ Կոպիտ ասած նրանք չեն մտնում օքսիդների դասի մեջ։
Կա օքսիդների 4 հիմնական դաս՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։
Կախված նրանից թե ինչ քիմիական կազմ ունեն նրանք, տարբերում են.
- Աղ առաջացնող օքսիդներ.
- Հիմնային օքսիդներ (օրինակ, նատրիումի օքսիդ Na2O, պղնձի օքսիդ(II) CuO), մետաղների օքսիդները,
- Թթվային օքսիդներ (օրինակ, ծծմբի օքսիդ(VI) SO3, ազոտի օքսիդ(IV) NO2), այն մետաղների օքսիդները, որոնց օքսիդացման աստիճանը V—VII է և ոչ մետաղները,
- Ամֆոտեր օքսիդներ (օրինակ, ցինկի օքսիդ ZnO, ալյումինի օքսիդ Al2О3), մետաղների օքսիդները, որոնք ունեն III—IV օքսիդացման աստիճան և կան բացառություններ (ZnO, BeO, SnO, PbO)
- Աղ չառաջացնող օքսիդներ. ածխածնի օքսիդ (II) СО, ազոտի օքսիդ(I) N2O, ազոտի օքսիդ(II) NO։
Դասի նպատակը՝
- Սովորողներին ծանոթացնել օքսիդների հետ
- սովորեցնել բանաձևերի անունները
- որոնք են աղ առաջացնող օքսիդները
- ինչպիսի կիրառություն ունեն
Խնդիրները՝
- սովորել քիմիական բանաձևերը գրել
- քիմիական բանաձևերի անուները սովորել
- Հիմնային օքսիդներ
- թթվային օքսիդներ
- Ամֆոտեր օքսիդներ