Բացօթյա դաս

 

Մասնակիցներ` 6-3 դասարանի աշակերտներ
Նախագծի տևողությունը՝  սեպտեմբերի  16, 5-րդ դասաշժամ

Նախագծի վայրը՝   Միջին դպրոցի  ներքին բակ

Առարկա՝ բնագիտություն

Թեմա՝ վառելանյութեր

 

Վառելանյութերն այրվող նյութեր են, որոնց այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն: Վառելանյութեր են քարածուխը, նավթը, գորշ ածուխը, բնական գազերը, թերթաքարերը, տորֆը, փայտը, բուսական թափոնները և այլն: Դրանք օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Քարածխի և նավթի հանածոները հայտնի են եղել դեռևս հին ժամանակներում, սակայն, որպես վառելանյութ, դրանք օգտագործվել են XIX դարի կեսերից: Անցյալում ջերմություն ստանալու նպատակով այրում էին փայտ, բուսական թափոններ (ծղոտ, ունդակեղև), գոմաղբ, որոնք փոքր ջերմատվության և սահմանափակ քանակության պատճառով աստիճանաբար փոխարինվեցին այլ վառելանյութերով: Ըստ ագրեգատային վիճակի՝ տարբերում են պինդ, հեղուկ և գազային վառելանյութեր, ըստ ծագման՝ բնական և արհեստական: Բնական վառելանյութեր են քարածուխը, նավթը, տորֆը և այլն: Արհեստական վառելանյութերն ստացվում են բնական վառելանյութերի ջերմային և քիմիական մշակմամբ: Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով: Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակութամբ ածխաթթվական գազ, մուր և այլ նյութեր, ուստի կարևոր է նաև դրանց մաքրման խնդիրը:

Թողնել մեկնաբանություն

Այվազյան ԼԵվոնի Ուսումնական բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին դպրոց, 7.4 դասարան

Մանկավարժության լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անրի Սարգսյանի բլոգ

Արևելյան դպրոց 5-1

Հասմիկ Ուզունյանի բլոգ

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր